«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ընտրությունը պետք է այնպիսին լինի, որ ընտրողը հավատա, վստահի դրա արդյունքներին, համոզված լինի, որ իր քվեն տեղ է հասել: Ողջ երկիրը ողողած հետընտրական շարժումը մի բանի մասին է վկայում՝ հասարակությունը չի հավատում ընտրությունների արդյունքներին՝ այնպես, ինչպես չէր հավատում 2008-ին, 2003-ին, 1998-ին, 1996-ին»: