«Հնարավո՞ր է, որ այս [ՀՀԿ - ԲՀԿ] հակամարտությունն ուղղված է դրսին, որ ցույց տան, թե Հայաստանում առողջ քաղաքական կյանք կա, իշխանության համար պայքար, շարժում, առաջընթաց` այ, տեսեք, թե ինչ դաժան պայքարի արդյունքում է նախագահի աթոռին հայտնվելու Սերժ Սարգսյանը։ Իսկ հնարավո՞ր է, որ այս ամենն արվում է, որ երկրում իրական ընդդիմություն չձեւավորվի, եւ հասարակությունն էլ մնա իր համար գծված շրջանակների մեջ` հնազանդ ու անխռով», - հարց է տալիս «Հրապարակ»-ը։