«Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասում է. - «Հերքվեց այս ընտրությունների իբր «ոչ մրցակցային» լինելու թեզը, որը շահարկվում էր ողջ քարոզարշավի ընթացքում: Բոլորս տեսանք եւ համոզվեցինք, որ այս ընտրությունները մրցակցային էին, ավելին` կան ընտրատարածքներ, որտեղ ընդդիմադիր թեկնածուներից մեկը բավականին մեծ թվով ձայներ հավաքեց: Այդ իմաստով մեզ գոհացնում է, որ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում գործող նախագահը տարավ համոզիչ հաղթանակ, եւ մեր հասարակությունը ընտրեց փոփոխությունների եւ ապահով Հայաստանի տեսլականը»:
«Ժամանակ»-ը զրուցել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Փաստորեն, այդ նորմալ, թափանցիկ ընտրություններո՞ւմ է Գյումրիում պարտվել Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին»: «Այո, ես դա տեսել եմ, որ իրոք նորմալ ընտրություններ է տեղի ունեցել: Եթե էդպես չլիներ, հավանական է, այլ կլիներ ընթացքը: Տեսնում եք, որ նորմալ ընտրությունը եղավ, որ ներկայիս նախագահը դաժե պարտվեց: Այսինքն` դա նորմալ ընտրություններ էր: Հավանական է, Եվրոպայում էլ նման ընտրություններ չի լինում», - ասում է Ղուկասյանը: Հարց. - «Փաստորեն, Ձեր ժամանա՞կ էր, որ նման նորմալ ընտրություններ չէր լինում»: Պատասխան. - «Ամենավատ ընտրությունները լրատվական կառույցների ներկայացմամբ` եղել է իմ օրոք, բայց ժողովրդի կարծիքն այլ է, ձեզ հետ չի համընկնում»:
«Առավոտ»-ի հետ զրույցում ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը ասում է. - «Չեմ տեսել մի իրավիճակ, որ թեկնածուներից որեւէ մեկի համար խոչընդոտներ ստեղծվեին: Կարծում եմ, որ օբյեկտիվության առումով ընտրությունն ընթացել է ինչպես որ պետք է ընթանար: Արդյունքների վերաբերյալ առավել եւս այդ կարծիքին եմ, քանի որ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը թեկնածուներ էին եւ խոշոր առումով գոնե մեր քաղաքական ուժերը այս պահին ներկայացվածություն ունեին: Գոնե նշված անձերի կտրվածքով տարբեր մակարդակներ ներկայացված էին, բայց բոլորս համոզված էինք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը վերստին կվստահվի գործող նախագահին այնքանով, որքանով նա ամբողջ ազատականացման գործընթացի ակտիվ մասնակից է եղել եւ վաստակ ուներ այդ առումով»:
«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Կրկին ու կրկին համոզվեցինք, որ մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան իր քաղաքական ու մտավորական էլիտան: Այսօր ճիշտ ժամանակն է վերադառնալու մի քանի ամիս ետ եւ հիշելու 2012-ի դեպքերը, երբ ժողովրդին առաջնորդելու կոչված ուժերն անհասկանալի ձեւով ասպարեզից հեռացան: Այսօր կարող ենք արձանագրել՝ եթե քաղաքական ուժերը չդավաճանեին ժողովրդին եւ չապակողմնորոշեին, ժողովրդի ձայնն ավելի հստակ կհնչեր: Իրականում հենց ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ եռամիասնությունը լեգիտիմացրեց, աջակցեց օրվա իշխանություններին: Իսկ առաջադրված թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան եւ անգամ չարչրկված էպոսագետը քաղաքացիական արիություն ցուցաբերեցին եւ հասարակությանն այլընտրանք մատուցեցին»:
«Օրակարգ»-ը գրում է. - «Հայաստանի Հանրապետության ընտրությունները եւ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնի վերաստանձնումը նոր իրավիճակ կստեղծի երկրում: Որպես կանոն` նախագահի երկրորդ ժամկետը տարբեր ուժերի հնարավորություն է տալիս նորովի պատրաստվել իշխանության համար պայքարին: Վերոնշյալը միայն իշխանություն-ընդդիմություն տիրույթում գտնվող ուժերին չի վերաբերվում, այլ մեծապես նաեւ ներիշխանական տարբեր խմբավորումների, որոնց մեջ զգալիորեն կաճի մրցակցությունը իշխանության ժառանգության համար: Սա ինքնին նշանակում է` ինտրիգներով լի հնգամյակ Հայաստանի քաղաքական դաշտի համար, ինչը կարող է զգալիորեն թուլացնել իշխանությունը: Նույնիսկ քիչ մրցակցային այս պայմաններում Սերժ Սարգսյանը բավական բարդ քարոզարշավ վարեց, նա ուղղակի խուսափեց մարդկանց հետ հանդիպումներից, նրա անվտանգությունը պաշտպանվում էր աննախադեպ ձեւով: Րաֆֆի Հովհաննիսյանի տպավորիչ տոկոսները կարող են օգնել «Ժառանգություն» կուսակցությանը վերագտնել իրեն եւ հաղթահարել վստահության ճգնաժամը: Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը լուրջ մտածելու շրջան է նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի եւ Դաշնակցության համար»: