«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեկ մեկնարկեց 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Ցանկացած երկրի ապագայի համար կարեւորագույն այս միջոցառման առաջին օրը Հայաստանում նշանավորվեց մի քանի խղճուկ իրադարձություններով: Նախագահի թեկնածուներից մեկը` Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ 100 մարդու ներկայությամբ ելույթ ունեցավ Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահի հրապարակում, ապա մի քիչ քայլեց քաղաքում: Մեկ այլ թեկնածու` Անդրիաս Ղուկասյանը, Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում տեղավորվեց հացադուլի: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այցելեց Վերին Արտաշատ` ընտրողների հետ հանդիպման: Իսկ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փակ հանդիպում անցկացրեց կուսակցության ակտիվի հետ»:
«168 ժամ»-ի խմբագիրն անդրադառնում է քարոզչական հոլովակներին. - «Նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին օրն ավելի տխուր էր, քան կարելի էր պատկերացնել: Հատկապես անվճար ու վճարովի եթերաժամանակով ցուցադրված թեկնածուների քարոզչական հոլովակները կարծես մեկ կամ մի քանի անգամ արդեն ցուցադրվել էին: Պարույր Հայրիկյանը պատմում է քաղբանտարկյալի իր անցյալի մասին, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամները` Րաֆֆիի անցյալի մասին, Շուշան Պետրոսյանն ու հոլովակային այլ արտիստներ` Սերժ Սարգսյանի մասին: Քարոզարշավի առաջին օրը` գոնե նախընտրական հոլովակներից ամենասոլիդը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանինն էր: Դրանում ընդամենը մի քանի կադրեր էին նրա վարչապետության շրջանից, իսկ մնացած հատվածում նա հիմնավորում էր իր առաջադրումը, փաստարկում էր, թե ինչո՞ւ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ինքն ավելի արդյունավետ կաշխատի: Քարոզչական նյութերում քաղաքական տեքստի բացակայությունը թեկնածուների մեծ մասը փորձել է լրացնել մարդկայնորեն հուզիչ, սրտակեղեք, քաղաքականության տեսանկյունից` էժանագին տեսարաններով»:
Նույն խնդիրն է արծարծում «Հրապարակ»-ի խմբագիրը. - «Տխուր, միապաղաղ ընտրություններ են, երբեւէ նման ձանձրալի ընտրարշավ չեմ հիշում` բողոքում եմ ընկերներիցս մեկին, ով քաղաքագիտական վերլուծությունների մեծ մասնագետ է: «Ոչինչ,- մխիթարում է նա ինձ,- փոխարենը հետընտրական շրջանն է հետաքրքիր լինելու»: Ըստ նրա տեսության, փետրվարի 18-ից հետո մեզ բուռն զարգացումներ են սպասվում՝ արդեն իսկ դրա ծիլերը նկատելի են: «Չի կարող երկիրն այս վիճակում մնալ, չի կարող հասարակությունն իր միջից նոր ուժեր չծնել, նոր պրոցեսներ չձեւավորել»,- բացատրում է նա: Մի կողմից նոր ընդդիմություն պետք է ձեւավորվի երկրում, եւ դրա համար այսօրվա ընդդիմության բեկորները կմիավորվեն-կտարանջատվեն-կբյուրեղանան, նոր ընդդիմադիրներ ասպարեզ կգան: Մյուս կողմից, իշխանության մեջ գտնվող ուժերը պետք է վերակազմավորվեն՝ «ռեստարտ» լինեն, որ հաջորդ ընտրություններում կարողանան մրցունակ լինել եւ ջրի երեսին մնալ»:
«Ժամանակ»-ում կարդում ենք. - «Թե ինչի համար է վերակազմակերպվում «Բարգավաճ Հայաստան»-ը, այդքան էլ պարզ չէ: Առաջիկա քաղաքական իրադարձությունը միայն քաղաքապետի ընտրությունն է լինելու, բայց այստեղ ՀՀԿ-ն հազիվ թե զիջի պաշտոնը, եթե այսօր քաղաքային բյուջեն տասնյակ, հարյուրավոր միլիոններով դրված է Տարոն Մարգարյանի քարոզարշավի, այսպես ասած, ոչ պաշտոնական ընթացքի վրա: ՀՀԿ-ն հազիվ թե այդքան փողեր ծախսեր հետո քաղաքապետի պաշտոնը ԲՀԿ-ին զիջելու համար: ԲՀԿ-ն կամ 2018-ին է պատրաստվում, կամ պատրաստվում է որոշակի ֆորս-մաժորի: Այստեղ էլ, իհարկե, հարց է առաջանում, թե ով է առաջացնելու այդ ֆորս-մաժորը: ԲՀԿ-ն ի՞նքը, թե՞ մեկ այլ ուժ, որից ԲՀԿ-ն պարզապես պատրաստվում է օգտվել: Հնարավոր է նաեւ, որ ԲՀԿ-ն փորձում է օգտվել Սերժ Սարգսյանի նախընտրական զբաղվածությունից եւ վերականգնել այն հարվածի կորուստները, որ ստացավ նախանախընտրական իրավիճակում»:
«Իրատես de facto»-ն զրուցել է «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը եկավ եւ հայտարարեց, որ դեմ է հեղափոխության եւ հեղափոխականության: ՀԱԿ-ի կազմավորման ժամանակներից խնդիրը արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն էին, թեպետ պարզ էր, որ արտահերթի հիմքեր չկան»: Պատասխան. - «Ինչո՞ւ էր Կոնգրեսը արտահերթի խնդիրը դնում: Որովհետեւ համոզված էին, որ դա միակ միջոցն է, որ իշխանություններին կստիպեր ընտրությունների ժամանակ օրինականությունը պահպանել: Հերթական ընտրություններում իշխանությունները ունենում են ընտրությունները կեղծելու ավելի մեծ ռեսուրսներ, արտահերթի ժամանակ ժողովրդի ուժերը կրկնապատկվում են: Բայց քանի որ դա չստացվեց, նաեւ խոստումները չկատարվեցին: Այդ ընթացքում չբացատրվեց, որ կարող է չստացվել, բայց չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է իր ընդդիմադիր ռեսուրսը վերածի իշխանական այլընտրանքի ռեսուրսի, որը ժողովուրդը հասկանում էր, որ երբեք չի կարող ընդդիմադիր ռեսուրս դառնալ: Արդյունքը ապատիան էր` ժողովուրդն այլեւս չհավատալով գործընթացներին` չի մասնակցում քաղաքական օրակարգի ձեւավորմանը»: