«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «Երկուշաբթի օրը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահի` թվով վեցերորդ ընտրությունները։ [...] Բոլոր համապետական ընտրությունների օրինականությունն, առաջին հերթին, պայմանավորվել է ընտրողների ակտիվ մասնակցությամբ։ Նախորդ ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուների, որեւէ թեկնածուի չհամակրող մտավորականների` ընտրողներին ուղղված հիմնական, քաղաքացիական կոչը եղել է ընտրություններին ակտիվ մասնակցությունը, որը համարվել է ընտրակեղծիքների դեմ պայքարի գրավականներից մեկը։ [...] Պատահական չէ, որ նախորդ ընտրություներում «աշխատող ակտիվն» այս օրերին տնետուն ընկած մարդկանց համոզում/կաշառում է ոչ թե գնալ-ընտրել Սերժ Սարգսյանին, այլ ուղղակի գնալ քվեարկության։ Այս առումով ընտրություններին ակտիվորեն մասնակցելու` ավանդաբար հնչող կոչն անուղղակիորեն դառնում է աջակցություն` իշխանության վերարտադրությանը։ Մյուս կողմից` ընտրություններին չմասնակցելը նշանակում է` հրաժարվել քաղաքացու` սահմանադրական իրավունքը գոնե ձեւականորեն իրացնելու հնարավորությունից։ Սա, ըստ էության, փակուղի է ինքնուրույն ու առողջ մտածող յուրաքանչյուր քաղաքացու համար»։
«Ժողովուրդ»-ը իր խմբագրականում գրում է. - «Նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումից հետո քաղաքական ուժերի հայտնի եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին, թե ընտրությունների ընթացքն իրենց չի հետաքրքրում։ Եվ երբ Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության ներկայացուցիչները լրատվամիջոցների հետ շփումներում նշում էին, որ բուն քաղաքական գործընթացները սկսելու են ընտրություններից հետո, շատերը դա բացատրում էին այդ ուժերի` սեփական անկարողությունն ու ձախողումը քողարկելու փորձերով։ Սակայն այսօր` նախագահական ընտրություններից երկու օր առաջ, կարելի է ասել, որ ընտրություններից հետո ոչ թե քաղաքական նոր գործընթացներ կսկսվեն, այլ, լավագույն դեպքում, հին ու ձախողված քաղաքական ծրագրերը թարմացնելու փորձեր կարվեն։ [...] Հետընտրական զարգացումների հարցում ամենատարօրինակն այն է, սակայն, որ դրանց առանցքում չի կարող լինել ներկայիս նախագահական ընտրապայքարի մասնակիցներից ոչ մեկը [...]»։ «Ահա այս տխուր պատկերը թույլ է տալիս ենթադրել, որ ընտրություններից հետո ամեն ինչ կվերադառնա մինչընտրական կետին, ու թերեւս կլինի տպավորություն, որ այս երկու ամիսներին Հայաստանի քաղաքական ժամացույցը պարզապես կանգ էր առել», - ամփոփում է թերթի խմբագիրը։
«Հրապարակ»-ի հետ հարցազրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը ասում է. - «Մենք, փառք Աստծո, այնպիսի անհեթեթության հասցրինք այս ընտրությունները, որ անհեթեթությունը պարզ է բոլորի համար։ Ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ է, որ բնակչությունը չի մասնակցում նախագահական ընտրություններին։ Իշխանությունը 100 տոկոսով իշխում է։ Անցյալ ընտրություններին էլ էսպես էր. ընդդիմությունն իր ներկայացուցիչներին, վստահված անձանց հավաքում էր ընդդիմադիր ժողովրդից։ Նրանց ինչ-որ ձեւով կամ խաբում էին, կամ առնում էին, կամ ծեծում էին, հատկապես մայրաքաղաքից դուրս։ Իսկ հիմա ընտրություն չկա, ժողովուրդ չկա ընտրությունների մեջ, որեւէ ուժ իշխանությունից դուրս չի կարող որեւէ բան տնօրինել։ Կոպիտ ասած, էդ որ ասել են` ինչ ուզենանք, էն կխփենք, բացարձակապես էդպես է»։
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Առավոտ»-ի հետ զրույցում մեկնաբանելով կուսակցություն ստեղծելու` առաջին նախագահի նախաձեռնությունը, ասել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանն անկեղծ չէր, երբ ասում էր, որ մեծ է ու չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ իր այդ հայտնի հարցազրույցից քիչ անց շարունակում է հարցազրույցներ տալ եւ քաղաքական օրակարգ է փորձում նետել նոր կուսակցության ստեղծման գաղափարը։ Ակնհայտ է, ինքն էլ խոստովանեց, որ իր` նախագահական ընտրություններին չմասնակցելու պատճառը միայն վերահաս անխուսափելի պարտության եւ քաղաքական ֆիասկոյի վերջնական ամրագրման վտանգն է եղել։ Ասել էր, որ երիտասարդները պետք է զբաղվեն քաղաքականությամբ, կարծում եմ` ինքն էլ պետք է թողներ, որ երիտասարդները մտքեր ծնեին։ Քաղաքաշինության մեջ կան դեպքեր, որ հնարավոր է փլատակների վրա շենքը վերակառուցել, բայց, որպես կանոն, խոշոր աղետներից հետո փորձում են նոր շինարարական հարթակ գտնել»։
Երեկ Գառնիկ Մարգարյանի գլխավորած «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը հայտարարեց, թե դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից։ «Ժամանակ»-ի լրագրողը Մարգարյանին հարցրել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը չտարա՞վ արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին, թե՞ դա նրան չհաջողվեց, իշխանությունները թույլ չտվեցին ու ճնշեցին այդ շարժումը»։ Պատասխան. - «Ես դժվարանում եմ ասել, այդ հարցն իրեն պետք է ուղղել։ Իմ գնահատականը հետեւյալն է, որ այդպիսի հնարավորություն կար 2008թ. փետրվարի 15-ին, երբ թեկնածու Սերժ Սարգսյանի բանակը եկավ միացավ Օպերայի հրապարակի մարդկանց։ Ես նոր էի կալանքից ազատվել, եկա Օպերայի հրապարակ։ Պետք էր ժողովրդին առաջնորդել, ոչ թե ասել` ժողովուրդ, ձեր ձեռքերի վրա տանեք նախագահի գահին նստեցնեք, այլ պետք էր ժողովրդին առաջնորդել, պահանջել, որ ԿԸՀ-ում արդյունքները, կեղծիքները բացահայտվեին, եւ գնար իշխանափոխության։ Այդ նույնը կատարվել է մարտի 1-ին, դրանից հետո, երբ հարյուր հազարավոր մարդիկ եկել էին Մատենադարան, Ազատության հրապարակ։ Ու այսպես ամեն անգամ` մեկ ամիս հետո, երկու ամիս հետո։ Եվ ձգելով-ձգելով բերել են մարման։ Ես այդտեղ անելիք չունեմ»։