Հանձնաժողովին վերջնական հաշվառման գործընթացն ավարտելու համար մնում է Ոստիկանությունից ու Կադաստրից համապատասխան տվյալները ստանալ։
Գյումրեցի Տոնոյանների երիտասարդ ու բազմազավակ ընտանիքում հույս չունեն, որ երբևէ կկարողանան բնակարան գնելու համար բավարար գումար վաստակել:
Շուրջ 15 հազար աշխատանք փնտրողներից 13 հազարից ավելին հաշվառված է Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում, նրանցից մոտ 10 հազարն ունի գործազուրկի կարգավիճակ:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նախ ներկայացրեց, թե ուր է հասել տնակների հաշվառման գործընթացը և ինչ է արձանագրել հատուկ հաշվառման համար ստեղծված կառավարական հանձնաժողովը:
Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝ քանի դեռ թատրոնի մասին օրենք չկա, շատ անորոշություններ կան, դրանցից մեկն էլ հենց գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի աշխատանքի համատեղությունն է:
Այս անգամ կառավարության ղեկավարը ժամանեց Հարավկովկասյան երկաթուղու երկրորդ արագընթաց գնացքով, որը թույլ է տալիս երկու ժամում մայրաքաղաքից հասնել Գյումրի:
Ֆերմերներն այսօր Շիրակի մարզպետարանում գյուղատնտեսության փոխնախախարար Գառնիկ Պետրոսյանի հետ քննարկեցին իրենց խնդիրները և հետաքրքվեցին կառավարության առաջարկած լուծումներից:
Աճեմյանցիներն այսօր բաց ժողով էին հրավիրել, որտեղ և առաջադրեցին իրենց թեկնածուին՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայումս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանին:
Արտուշ Եղիազարյանը թեյարան է բացել Գյումրիում՝ մի քանի ընտանիքի հնարավորություն է ընձեռելելով հիմնել ընտանեկան բիզնես՝
Կառավարությունը չի շտապում ճանապարհի այդ հատվածը հիմնանորոգել, քանի որ այն ընդգրկված է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական ծրագրում:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց դաժան ծեծի հետևանքով մահացած գյումրեցի կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը, որով նրանք պահանջում էին գործով մեղադրյալ ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայից հայաստանյան քրեակատարողկան հիմնարկ տեղափոխել:
Քաղաքապետարանը տնտեսած 250 միլիոն դրամն է ներդնում, նույնքան կառավարությունն է սուբսիդավորում: Այսօր ավագանին հաստատեց ծրագիրը:
Ճապոնիայի դեսպանը Գյումրիում ներկայացրել է սակուրաները Հայաստան բերելու և այգի հիմնելու գաղափարը։
Գյումրիի գիշերային ակումբներից մեկում այսօր կեսգիշերին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ռուս զինծառայող է դանակահարվել: Վիրավոր զինծառայողին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:
Բեռնել ավելին