Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի մի քանի գյուղերի ոռոգման ջրի խնդիրը չի լուծվում


Կառնուտի ջրամբարը
Կառնուտի ջրամբարը

Դաշտերում նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, թե ինչպես է կարտոֆիլի բերքը չորանում: Հատկապես Կառնուտի ջրամբարից օգտվող համայնքներն են տուժում, քանի որ ժամանակին պահանաջվող քանակի ջուր ջրամաբարում չի լցվել:

Որ ոռոգման սեզոնին ջրի խնդրի առաջ են կանգնելու, Ազատանի համայնքապետ Վարդան Իկլիկյանի համար ակնհայտ դարձավ երբ ջրամբարում ջուր կուտակելու փոխարեն ԼԷՆԳԷՍ-ի ՀԷԿ-ին էր ջուր տրվում: Սովորաբար, ասում է, ոռոգման սեզոնին դադարեցվում է ՀԷԿ-ի կողմից ջրի օգտագործումը, այնինչ այս տարի այդ պայմանը չի պահվել. - «Հիդրոէլեկտրակայանը աշխատել է մինչև մայիսի 15-ը, որը, «Ջրօգտագործման մասին» օրենքով, ոռոգման սեզոնը մեկնարկելուն պես հիդրոէլեկրակայանը պիտի դադարեր աշխատելուց։ Սակայն պայմանագիր է կնքված եղել հիդրոէլեկտրակայանի հետ Բնապահպանության նախարարության կողմից, որը իրավունք է ունեցել ջրօգտագործում իրականացնել։ Էստեղ ինչ-որ աբսուրդ է»։

Ազատանցիները և հարևան Բենյամին ու Այգաբաց գյուղերի բնակիչները պարբերաբար ճանապարհ են փակում՝ փորձելով օրակարգում պահել ոռոգման ջրի խնդրի հարցը:

Ցոլակ Մնոյանն այսօր համագյուղացիների հետ համայնքապետարան էր եկել՝ գյուղապետից ճշտելու թե երբ ջուր կլինի:

Ըստ ջրօգտագործողների Շիրակ մասնաճյուղի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության 4 օր հետո, երբ Կառնուտի ջրամբարում մոտ 3 մլն խորանարդ ջուր կուտակեն, հնարավոր է խնդրի առաջ կանգնած գյուղերի ցանքատարածություններ ջուր հասնի:

Գյուղացին այնքան էլ չի հավատում հերթական խոստմանը. - «Եթե էդ չորս օրից էկավ հասավ, իմ բույսը չորցավ, էլ իմաստը ո՞րն է։ Կարող ա չորս օրից գա, Ախուրյանը վերցնե, մնացածը վերցնեն, մի փոքր գա, էդ փոքրով ո՞րս ջրենք»։

Վարդան Իկիլկյանն ասում, է որ Կառնուտի ջրամբար ջուր կկուտակվի, եթե Արփի լճից մղվող ջրից հարևանությամբ գտնվող գյուղերը չօգտվեն. - «Էսօր պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ չորս օր բացարձակապես Շիրակ ՋՕ-ի տարածքում և Շիրկանալի տարածքում եղած համայնքներում և Կառնուտի ջրամբարի տակ ընկած համայնքներում ջուր չի մատակարարվելու, որպեսզի կարողանան մոտավորապես երեք միլիոնի չափ ջուր ամբարեն, որ կարողանան ելք ապահովել։ Էդ է էսօր, իմ կարծիքով, եղած օպտիմալ տարբերակը, և այլ տարբերակ չունենք, որ այլ տեղերից ջուր բերենք»։ Ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրում ամրագրված է, որ ջրօգտգործողը 4 օր առաջ հայտ է ներկայացնում և վերջինս պարտավորվում է ջուր տալ գյուղացուն: Բայց ջուր չկա, ուստի խախտվում է պայմաանգրի կետը։ Նույն պայմանագրում գրված է որ եթե ջրամատակարարի պատճառով ջուրը չի հասնում գյուղացուն, ապա պարտավորվում է վնասի փոխհատուցում տալ: Գյուղացիներն այս հիմքով պատրաստվում են վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնել:

«Բնակիչներ ունենք, շահառու ունենք, ջրօգտագործողներ ունենք, որոնք նաև փորձում են դիմել վնասի փոխհատուցման համար։ Որովհետև մեծամասնությունը վարկային միջոցներ են ներդրել, թեկուզ անտոկոս, բայց պիտի կարողանան հետ վերադարձնել, որպեսզի նաև էդ գումարները կարողանան վերադարձնել բանկերին։ Կարտոֆիլի ցանքատարածությունների վրա, կապված սերմացուի վերարտադրությունից, մոտ երկուսից երեք միլիոն դրամ յուրաքանչյուր հեկտարի հաշվով միջոցներ են ներդրվել, և ստեղ խոշոր կորուստներ են կրելու ժողովուրդը, եթե ջրի մատակարարման հարցը չլուծվեց, և նաև չլուծվեց փոխհատուցման հարցը», - ասաց Իկիլիկյանը։

Համայնքապետն ասում է, որ երաշտի ու շոգ եղանակի պատճառով մոտ մեկ ամսով ոռոգման սեզոնը շուտ են սկսել: Այս ընթացում նախորդ տարիների ոռոգման ամբողջ սեզոնի չափով ջուր է օգտագործվել, բայց բերքը հասցրել են 2-3 անգամ ջրել: Մինչդեռ մեկ ու կես ամիս էլ դեռ ոռոգման կարիք կա, բայց ջուր չկա:

XS
SM
MD
LG