Մատչելիության հղումներ

ԶՊՄԿ գործադուլավորներին լսելու են եկել ՄԻՊ գրասենյակից


ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արամ Մինասյանը զրուցում է «Ազատության» հետ, Քաջարան, 6-ը փետրվարի, 2025թ.
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արամ Մինասյանը զրուցում է «Ազատության» հետ, Քաջարան, 6-ը փետրվարի, 2025թ.

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլի 7-րդ օրը նրանց Երևանից են լսելու եկել՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ենք եկել Սյունիքի մարզ՝ տեղում աշխատանքային իրավունքներին անձանց ծանոթանալու և դրանք արձանագրելու, ըստ անհրաժեշտության՝ նաև հասցեավորելու իրավասու մարմիններին, որովհետև մեր գործունեությունը անմիջապես վերաբերելի է պետական մարմինների հետ առնչվող խնդիրներին, որոնք որ քաղաքացիները բարձրացնում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արամ Մինասյանը, - «Հիմա առանձնազրույցներ ենք ունենում, փորձենք հասկանանք խնդիրները, արձանագրենք և ըստ այդ մեր իրավասության շրջանակում փորձենք դրանք հասցեավորել»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ արձագանքը միայն մեկ շաբաթ անց տեղի ունեցավ, Մինասյանը պատասխանեց. - «Հասկանալով, որ ըստ էության խնդիրը լուծում չի ստանում, նաև տեղում անձանց իրավունքներին առնչվող հարցերին ծանոթանալու համար եկել ենք, այցելել ենք, որպեսզի դրանք արձանագրենք և ընթացք տանք մեր իրավասության շրջանակում»:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլի պահանջն է՝ աշխատանքային պայմանների բարելավում և մասնավորապես աշխատավարձերի արժանապատիվ՝ 120-150 հազար դրամով բարձրացում: Կոմբինատի ղեկավարության հետ գործադուլավորների բանակցություններն առայժմ անարդյունք են:

Կառավարությունից այսօր հայտարարեցին, որ գործադուլին չեն միջամտելու, բայց լավ կլինի, որ կոմբինատը օր առաջ վերսկսի աշխատանքը:

Ռոբերտ Զարգարյան, Քաջարանից

XS
SM
MD
LG