Որ Սիսիանում մեկ շաբաթ առաջ դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղան ապտակներ է ստացել, ոստիկանությունը հայտնեց օրեր առաջ: Այժմ քրեական գործ կա, կինը, որ Իշխանասարի դպրոցի 55-ամյա դասվարն է, մեղադրյալ է անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ ու տառապանք պատճառելու հոդվածով: