Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք, բերման ենթարկվածներ Քաջարանում


Ոստիկանությունում այսօր տեղեկություն է ստացվել, որ Քաջարանի Պոչամբար կոչվող թաղամասում, նախնական տվյալներով, ծեծկռտուք է եղել, «Ազատության» հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

8 մարդ բերման է ենթարկվել:

Ըստ ՆԳՆ խոսնակի՝ կանխվել են հետագա զարգացումները:

Արդյոք նրանք կոմբինատի աշխատակիցներ են, թե ոչ, ոստիկանությունից խոստացան ավելի ուշ հայտնել:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի՝ այս օրերին գործադուլ անող աշխատակիցներից Վահե Մխիթարյանն «Ազատությանն» ասաց, որ միջադեպը գործադուլի հետ կապ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG