Մատչելիության հղումներ

Մերձավոր Արևելքն անդունդի եզրին է, պետք է հետքայլ անել. Ժոզեպ Բորել


ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, արխիվ
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, արխիվ

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Onda Cero իսպանական ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Մերձավոր Արևելքը հասել է «անդունդի եզրին» և կոչ է արել անհապաղ մեղմել Իսրայելի և Իրանի միջև առաջացած ճգնաժամը:

Ապրիլի լույս 14-ի գիշերն Իրանը մի քանի հարյուր ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

Այդ քայլին Թեհրանը դիմել է ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Թեհրանի հյուպատոսության հրթիռակոծման, որի հետևանքով սպանվել են իրանցի մի խումբ բարձրաստիճան զինծառայողներ, այդ թվում՝ երկու գեներալ:

Իսրայելը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է հրթիռակոծությունն իրականացնելու փաստը, սակայն Իրանում համոզված են, որ հեղինակը հրեական պետությունն է:

«Մենք անդունդի եզրին ենք և պետք է հետքայլ անենք: Պետք է սեղմենք արգելակները և հետ դառնանք»,- ասել է Ժոզեպ Բորելը:

Նրա կարծիքով՝ Իսրայելի պատասխան կտա Իրանի կողմից աննախադեպ օդային հարձակմանը, միաժամանակ բարձր ներկայացուցիչը հույս ունի, որ հնարավոր է խուսափել հետագա էսկալացիայից:

Նա ասել է, որ Իսրայելի աջակողմյան կառավարական կոալիցիայի ներսում «խորը բաժանում է կատաղի հաշվեհարդարի ձգտողների և ավելի չափավոր և խելամիտ դիրքորոշման աջակիցների միջև:

Բորելը կիրակի ուշ երեկոյան զրուցել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, նշելով, որ Եվրամիությունը պետք է հնարավորինս լավ հարաբերություններ ունենա Իրանի հետ՝ չնայած պատժամիջոցներին, որոնք դաշինքը սահմանել է վիճելի միջուկային ծրագրի և այլ խնդիրների կապակցությամբ:

XS
SM
MD
LG