Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։
Պաշտոնական Երևանը կոչ է անում առաջնահերթություն տալ երկխոսությանը։
«Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից», - ասված է Արտգործնախարարության X-ում արված գրառման մեջ։
Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելը հաղորդել է՝ դաշնակիցների հոտ որսացել են արձակված շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ճնշող մեծամասնությունը: Թեհրանը առավոտյան հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել գործողությունը։
- Իրանը հարձակումը ձեռնարկել է՝ ի պատասխան ամսվա սկզբին Սիրիայում իր հյուպատոսության վրա Իսրայելի ենթադրյալ հարվածի, որի արդյունքում սպանվեցին Իրանի հեղափոխության պահապանների բարձրաստիճան հրամանատարներ։
- Իսրայելը այդ հարվածի պատասխանատվությունը չի ստանձնել, թեև մինչ այդ ընդունել էր, որ վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող այն օբյեկտներին, որոնք, ըստ նրա, կապված են Իրանի հետ:
- ԱՄՆ նախագահը, ըստ Սպիտակ տան պաշտոնյայի, նախազգուշացրել է Իսրայելի վարչապետին, որ Նահանգները չի մասնակցի Իրանի դեմ հակահարձակմանը, եթե Իսրայելը որոշի պատասխան հարված հասցնել։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Եգիպտոսը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները զսպվածության կոչ են արել։