Իսրայելը ցուցադրել է իրեն պաշտպանելու և նույնիսկ աննախադեպ հարձակումները հետ մղելու ուշագրավ կարողություն՝ հստակ ուղերձ հղելով իր հակառակորդներին, որ նրանք չեն կարող սպառնալ Իսրայելի անվտանգությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Իսրայելի պաշտպանությանն աջակցելու համար ԱՄՆ զինված ուժերը վերջին շաբաթվա ընթացքում տարածաշրջանում են տեղակայել հակահրթիռային պաշտպանության ինքնաթիռներ և կործանիչներ, նշել է նա։
«Այս տեղակայման և մեր զորքերի բացառիկ հմտության շնորհիվ մենք օգնեցինք Իսրայելին խոցել մուտքային գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները», - ասված է Ջո Բայդենի հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգների ղեկավարը շեշտել է՝ զգոն են մնալու բոլոր սպառնալիքների դեմ և չեն վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները ժողովրդին պաշտպանելու համար։
Բայդենն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Իսրայելի վարչապետի հետ, վերահաստատել Վաշինգտոնի աջակցությունը։ Նա նաև տեղեկացրել է, որ կիրակի G7-ի ղեկավարների խորհրդակցություն կհրավիրի՝ համակարգելու Իրանի հարձակմանը միասնական դիվանագիտական պատասխանը։