Իրանի իրականացրած զանգվածային օդային հարձակումից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաղթանակ է խոստացել։
«Մենք ընդհատեցինք, հետ մղեցինք, միասին կհաղթենք», - գրել է Նեթանյահուն X-ում։
Իսրայելը հայտարարել է, որ դաշնակիցների հետ համատեղ որսացել են Իրանի արձակած շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ճնշող մեծամասնությունը:
Իշխանությունները հայտնել են միայն մեկ իսրայելական ռազմական օբյեկտի աննշան վնասների մասին։
«Իրանի հարձակումը խափանվել է», - ապրիլի 14-ի առավոտյան ասել է Իսրայելի բանակի խոսնակ, ծովակալ Դանիել Հագարին։