Մատչելիության հղումներ

Բայդենը դատապարտում է Իրանի հարձակումները Իսրայելի վրա և ծրագրում G7-ի հավաք հրավիրել


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ասել է, որ կիրակի օրը «Մեծ յոթնյակի» ղեկավարների խորհրդակցություն կհրավիրի՝ համակարգելու դիվանագիտական արձագանքը Իրանի հարձակմանը: Նա քննադատել է հարձակումը Իսրայելի վրա։

Գազայում պատերազմից վեց ամիս անց և ավելի մեծ տարածաշրջանային պատերազմի վտանգի ֆոնին, Axios-ը մեջբերել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը, համաձայն որի՝ Բայդենը Նեթանյահուին նաև ասել է, որ ԱՄՆ-ն դեմ կլինի Իսրայելի ցանկացած հակահարձակման Իրանի դեմ:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ամերիկան չի ձգտում հակամարտության Իրանի հետ, սակայն չի վարանի գործել՝ պաշտպանելու ամերիկյան զորքերը և աջակցելու Իսրայելի պաշտպանությանը:

Բայդենը, որն ուրբաթ օրը զգուշացրել էր Իրանին հարձակման մասին, դադարեցրել է հանգիստն իր հայրենի Դելավեր նահանգում և վերադարձել Վաշինգտոն՝ հանդիպելու ազգային անվտանգության իր խորհրդականների, այդ թվում՝ պաշտպանության և պետքարտուղարների հետ Սպիտակ տանը, խոստացել է կանգնել Իսրայելի կողքին:

«Իսրայելի անվտանգությանը մեր հանձնառությունը Իրանի և նրա վստահված անձանց սպառնալիքների դեմ երկաթյա է», - հանդիպումից հետո գրել է Բայդենը X-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG