Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իսրայելի վրա Իրանի հարձակումների պատճառով իրենց օդային տարածքները փակած երկրները վերաբացում են այն։
Ապրիլի 14-ի առավոտյան Իսրայելը հայտարարել է, որ վերաբացել է իր օդային տարածքը։ Երկրի օդանավակայանների ղեկավարներն ասել են, որ սպասվում են փոփոխություններ՝ բնակչության թվով երկրորդ իսրայելական քաղաքից՝ Թել Ավիվից թռիչքների չվացուցակում։
Իսրայելի հարևան Հորդանանը հայտնել է՝ իր օդային տարածքի բացումը նախատեսվածից ավելի քան երեք ժամ շուտ է տեղի ունենում։
Իրաքի ավիացիոն մարմինը հայտարարել է, որ անվտանգության ռիսկերն այժմ հաղթահարված են: