Մատչելիության հղումներ

Չնայած խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերին՝ Բաքուն շարունակում է պնդել, թե «ոչնչացրել է բացառապես ռազմական թիրախներ»


Չնայած սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերին, Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է՝ Բաքուն «ոչնչացրել է բացառապես ռազմական թիրախներ»։

Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ «գեթ մեկ բնակավայր չի տուժել»։

Ըստ պաշտոնական Ստեփանակերտի՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 200, վիրավորվել 400 մարդ, այդ թվում՝ տասնյակ խաղաղ բնակիչներ։


Ասկերանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հրետակոծության հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել՝ 3-ը երեխաներ: Սառնաղբյուրում հրետակոծության ժամանակ սպանվել են 8 տարեկան Նվերը, և նրա 10-ամյա եղբայրը, մայրը Ստեփանակերտի հիվանդանոցում է՝ վիրավորում ստացած մյուս երեխայի հետ:

Ստեփանակերտում տարհանման սպասող որոշ արցախցիներ նաև հարազատներին են փնտրում, սոցիալական ցանցերում նման բազմաթիվ հայտարարություններ կան։ Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են ամբողջ Արցախի տարածքում։

Այս օրերին 100-ից ավելի դի է հայտնաբերվել, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք։ 10 անհետ կորած քաղաքացու են հայտնաբերել։ Դեռ հստակ չէ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորների ու զոհերի վերջնական թիվը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG