Մատչելիության հղումներ

Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. պետնախարար


Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները, հայտարարել է Արցախի պետական նախարարը հրավիրված խորհրդակցության ժամանակ։
Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին պետական կառավարման համակարգի պատասխանատուների հետ քննարկել է ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու անելիքները:

Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը լսել է կառավարության ոլորտային պատասխանատուներին, տեսակապ հաստատել շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են առկա խնդիրներն ու հանդես եկել առաջարկներով:
Պետական նախարար Արթուր Հարությունյանը հանձնարարել է արագ մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները` ապահովելով բնակչության անվտանգության, ենթակառուցվածքների աշխատանքի, շրջաններից տարհանված բնակիչների կեցության, սննդի մատակարարման և մի շարք այլ առաջնային հարցեր:
Առաջիկայում կլուծվի նաև հացի խնդիրը և կներկայացվի տրամադրման կարգը, ասված է հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG