Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան, հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը:
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հայկական կողմը բազմիցս է հերքել, որ Արցախում չկան Հայաստանի զինված ուժեր։