Մատչելիության հղումներ

12 կմ-ից 7-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են․ Փաշինյանը՝ Կոռնիձոր-Տեղ հատվածի մասին


12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո առաջացած խնդիրներին։

Մարտի 30-ին Բաքուն հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ։

Նույն օրը կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ հայտնեց, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։ Ավելի ուշ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյուքնում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը։

Փաշինյանն այսօր մանրամասնեց․ - «Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխտանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիոեն բարելավվել է, մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»։

Ընդգծելով, որ հայկական կողմի տրամադրվածությունը եղել է և շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը՝ գործադիրի ղեկավարը հույս հայտնեց, որ տեղակայման տեղերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորոտւմ։ «Համենայն դեպս սա է մեր տրամադրվածությունը», - ասաց Փաշինյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG