Մատչելիության հղումներ

Ապրիլին Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Երևան և Բաքու


Ապրիլին Երևան և Բաքու կայցելի Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավար Կատրին Կոլոնան Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը քննարկելու նպատակով։ Այս մասին ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է երեկ ուշ երեկոյան երկրի Սենատում։

Այցի թվականները Ֆրանսիայի արտգործնախարարը չի հստակեցրել։

«Ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող», - հայտարարել է Կոլոնան, ընդգծելով, որ այդ փակուղին մեծացնում է լարվածությունը և հարվածի տակ դնում քաղաքական կարգավորման հեռանկարը։

«Ապրիլին ծրագրում եմ մեկնել Բաքու և Երևան, որպեսզի այս ուղերձը փոխանցեմ և հիշեցնեմ քաղաքական լուծման անհրաժեշտության մասին, հիշեցնեմ նախևառաջ կրակի դադարեցման անհրաժեշտության մասին», - հայտարարել է ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ Փարիզը հետևում է իրավիճակին և լուռ գործում։

Ֆրանսիայի արտգործնախարարն այս մասին խոսել է սենատոր Ֆիլիպ Պեմեզեկի հարցին ի պատասխան։ Պեմզեկը կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ Արցախում հայերն ապրում են Ադրբեջանի կողմից պաշարված վիճակում, կոչ է արել կառավությանն ակտիվանցել ջանքները՝ պաշարված հայերին օգնելու համար և հարցրել, թե արդյո՞ք Ֆրանսիան պատրաստ է մոբիլիզացնել իր դիվանագիտական, ռազմական, քաղաքական հնարավորությունները բարեկամ ժովրդին օգնելու համար։ Սենատոր Պեմեզեկը նկատել է՝ Հայաստանը Ուկրաինա չէ, չունի նավթ ու գազ։ «Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ոչինչ չունի», - հավելել է նա։

Կատրին Կոլոննան հայտարարել է, որ առաջին օրվանից Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ «Ֆրանսիան միջոցներ ձեռնարակում է», - ասել է Կոլոնան։

Երևանն ու Բաքուն առայժմ չեն արձագանքել Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանը

Երևանն ու Բաքուն առայժմ չեն արձագանքել Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանը։ Սա այդ պաշտոնում Կոլոնայի առաջին այցը կլինի Հայաստան և Ադրբեջան։

Անցած շաբաթներին պաշտոնական Բաքուն բազմիցս կոշտ քննադատություն է հնչեցրել Ֆրանսիայի իշխանությունների հասցնեին, այդ թվում՝ ֆրանիական խորհրդարանի երկու պալատների կողմից Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևեր ընդունելու համար։

Բաքուն Փարիզին մեղադրեց հայամետ դիրքորոշման, հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին վնասելու համար, պնդելով, որ այդ քայլերը ցույց են տալիս Ֆրանսիայի «կողմնակալ քաղաքական դիրքորոշումը, որը չի կարող հանդես գալ չեզոք և արդար միջնորդի դերում»։

Ադրբեջանի նախագահն անձամբ էր նույնաբովանդակ մեղադրանքներ հնչեցրել Եվրամիության առաջատար երկրի հասցեին, մերժել Փարիզի միջնորդական դերը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում՝ չեղարկելով Բրյուսելում անցած դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը՝ Էմանյուել Մակրոնի մասնակցության պատճառով։

Լաչինի միջանցքի ապաշրջափակման առաջին օրերին էլ Ադրբեջանի նախագահն, ընդունելով Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բուայոնին, հայտարարել էր, թե «բացարձակ սուտ և անհեթեթություն» է Լաչինի միջանցքի փակման մասին պնդումները։

Անցած տարվա դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատվրակով փակել են Արցախը Հայաստանին և արտաքին աշխահին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների մեքենաների տեղաշարաժը թույլատրում են, ինչպես նաև Կարմիր խաչի մենքենաներին են թույլ տալիս հիվանդներին Արցախից տեղափոխել Հայաստանի հիվնադանոցներ։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը ձգտում է հումանիտար ճգնաժամ ստեղծել Արցախում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ բլոկադայի պատճառով Արցախում պարենամթերքը չի հերիքում։

Լաչինի միջազնաքը բացելու կոչ են արել նաև Միացայլ Նահագները, եվրոպական մի շարք առաջնորդներ, այդ մասին որոշում է ընդունել Հաագայի արդարադատության միջազգային դատարանը։ Սակայն Ադրբեջանը բոլոր կոչերը անտեսում է, Իլհամ Ալիևը պնդում է, որ ճանապարհին պետք է անցակետ տեղադրվի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG