«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության կատարած վերլուծությունները ցույց են տալիս, որ հայաստանյան սպառողները շարունակում են խնդիրներ ունենալ անորակ ապրանքի, ժամկետանց սննդամթերքի, ցածրորակ ծառայությունների ու ոչ պատշաճ սպասարկման պատճառով: