«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Յագուբյանը նշում է, որ խնդիրների պատճառ են դառնում սպառողների տեղեկացվածության ցածր մակարդակը, ինչպես նաեւ «օրենքների ոչ կիրառելիությունը»:
2001 թվականից ընդունված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում կան դրույթներ ու իրավական ակտեր, որոնք, սակայն, անտեսված են:
«Չնայած ոլորտում կատարվող բազմաթիվ աշխատանքներին եւ ներդրվող ջանքերին, այնուամենայնիվ, ոլորտը բավական հեռու է մնում բավարար լինելուց: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը իր ամենօրյա դիտարկումների, ինչպես նաեւ սպառողների հետ ամենօրյա անմիջական շփման, բողոքների հիման վրա կատարեց վերլուծություն, որից պարզ դարձավ, որ մինչ օրս սպառողները բախվում են անորակ տեղական եւ ներկրած ապրանքների, ժամկետանց սննդամթերքի, ցածրորակ ծառայությունների ու ոչ պատշաճ սպասարկման հետ», - ասում է Լուսինե Յագուբյանը:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքերով`տարեկան հազարից ավելի սպառող է դիմում բողոքներով ու առաջարկություններով: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում պարենային ապրանքների հետ է հիմնականում կապված բողոքը:
«Վաճառողները սպառողների իրավունքի մասին չգիտեն, կամ եթե գիտեն` ձեւացնում են, իբրեւ չգիտեն, ասում են` տեսեք, փակցված է, որ գնված ապրանքը ետ չի վերադարձվում», - նշում է Չիլինգարյանը:
Համեմատական կարգով Լուսինեն բացատրեց, որ արտասահմանյան ցուցափեղկերին երբեք չի կարելի նկատել «գնված ապրանքը ետ չի վերադարձվում» արտահայտությունը:
Սպառողների մասին օրենքի 23-ով հոդվածում նշված է ապրանքը փոխարինելու եւ ոչ միայն վերադարձնելու մասին կետը, իսկ 2-րդ կետը ասում է այն մասին, որ եթե նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողը իրավունք ունի իր ընտրությամբ լուծել տվյալ իրավիճակը ու հետ պահանջել իր գումարը:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը մշակել է ապրանքների ընդհանուր անվտանգության մասին օրենքի նախագիծ ու ներկայացրել կառավարությանը:
«Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ընդհանուր անվտանգության պահանջները սահմանվում են մի շարք տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտներով, փաստաթղթերով: Սակայն կանոնակարգման դաշտից դուրս են մնացել մի շարք ապրանքներ, իսկ անվտանգության պահանջները պետք է բավարարեն բոլոր այն ապրանքներին, որոնց հետ սպառողները ամենօրյա շփում ունեն»,- ավելացնում է Լուսինեն: