Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` 2010-ին Հայաստանում աճել է տղաների եւ նվազել աղջիկների ծնունդը: ՄԱԿ-ի Բնակչության հայաստանյան հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հասարակությունը վեց անգամ ավելի նախապատվություն է տալիս տղա երեխա ունենալուն:
Փետրվարին կհրապարակվի «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը», որում տեղ կգտնեն երիտասարդական պետական քաղաքականության զարգացման նպատակով իրականացվող համապարփակ ուսումնասիրությունների արդյունքները: Այն վերաբերվելու է 18-30 տարեկան քաղաքացիներին բոլոր հուզող հարցերին:
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի օրը սկսվեց նախազգուշացնող ազդանշաններով ու զանգերով:
Հայաստանից «Էրազմուս Մունդուս» ծրագրին մասնակցելու հնարավորություն են ստացել երեք բուհեր` Երեւանի պետական համալսարանը, Երեւանի պետական բժշկական համալսարանն ու Եվրասիա միջազգային համալսարանը:
Կաղանդ պապը «Ձմեռային փառատոն Հայաստան 2011»-ի շրջանակներում այցելեց Երեւանի սննդի այն վայրերը, որտեղ չեն ծխում:
«Առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսով հայ հայրերը հրավիրվում են մասնակցելու 5 մարզաձեւից բաղկացած յուրահատուկ մրցության, որը կանցկացվի ամիսը մեկ անգամ` շաբաթ կամ կիրակի օրերին:
Հայաստանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկեց «Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011» նորարար գաղափարների, նախագծերի եւ ծրագրավորման մրցույթը, որը տեւում է 24 ժամ:
Ամերիկահայ բարերար, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ եւ «G.H. Storage Enterprise» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը, ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանը եւ հաշվապահ Արթուր Գալստյանը դեկտեմբերի 13-ին ազատ արձակվեցին:
Մոտեցող տոները` Ամանորը եւ Սուրբ Ծնունդը առիթ հանդիսացան, որ նկարիչ-դիզայներ Մարիամ Մուղդուսյանը կազմակերպի բացիկներ պատրաստելու անվճար դասեր:
14 տարի Ուկրաինայում ապրելուց հետո հայ տղամարդը որոշել է վերադառնալ հայրենիք` ամուսնանալու նպատակով: Ապագա ամուսինները մինչեւ ամուսանանալը ծանոթ են եղել ընդամենը մի քանի ամիս: Նրանք ամուսնացել են 2002-ին, հետո ծնվել է նրանց առաջնեկ դուստրն, ով 2 տարեկանում մահացել է :
«Հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորման» անդամներն ասում են, որ այժմ Հայաստանում գրեթե չեն կատարվում երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
2011 թվականի սկզբին «Անտարես» հրատարակչությունը հայտարարեց տարվա լավագույն պատմվածքների մրցույթ:
Բեռնել ավելին