«Ես արդեն 5 տարի է ապրում եմ դեղորայքով: Երեխաս մահացել է, մենք ունենք առողջական խնդիրներ, մեր երիտասարդ տարիները սարսափով ու մեկուսացած ենք անցկացրել: Փառք աստծո հիմա ոտքի վրա ենք ու պլանավորում ենք մեր առողջ բալիկին», - պատմում է ներկայանալ չցանկացող մեր զրուցակիցը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող կանայք կարող են նաեւ առողջ երեխա ունենալ, եթե հղիության սկզբից մինչեւ վերջին ամիսները գտնվեն բժշկի խիստ հսկողության տակ: Այս կանանց սակայն արգելվում է կրծքով կերակրել երեխաներին, քանի որ վարակը փոխանցվում է նաեւ այդ ճանապարհով: «Մաքսլիբերթի»-ի զրուցակիցը տեղյակ չլինելով, որ ինքն ապրում է ՄԻԱՎ-ով` կրծքով կերակրելու ընթացքում վարակել է երեխային, ով երկու տարեկանում մահացել է, իսկ ինքը վարակվել է ամուսնուց:
«Ամուսինս 14 տարի ապրել է Օդեսայում, ինքն էլ չի իմացել, որ ունեցել է ՄԻԱՎ: Երբ երեխա ունեցանք, նրա մոտ առաջացավ թոքաբորբի խնդիրներ, բժիշկները չէին հասկանում, թե ինչ է կատարվում երեխայի մոտ: Հետո բալիկս մահացավ թոքաբորբից: Հետո մենք հետազոտվեցինք ու իմացանք, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ենք», - պատմում է կինը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում «Ուսուցում հանուն առողջության պահպանման» ՀԿ-ն 2003-ից իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կանխարգելիչ աշխատանքներ: ՀԿ-ի ղեկավար Ռաֆայել Օհանյանը նշում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակը սկզբնական շրջանում կլինիկական որեւէ ախտանշան չի ունենում:
«ՄԻԱՎ վարակի դեպքում ախտորոշել կարելի է միայն վարակումից 3 ամիս հետո: Ախտորոշումը հնարավոր է միայն լաբորատոր հետազոտության միջոցով: Ախտանշանները հիմնականում ի հայտ են գալիս 8-10 տարի հետո», - նշեց Օհանյանը:
Համբուրվելիս, գրկախառնվելիս, նույն լողավազանում լողանալիս, նուն սպասքից օգտվելիս, նույն հագուստը կրելիս այս վարակը չի փոխանցվում:
ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981 թվականին: Իսկ արդեն 2007-ի դեկտեմբերի դրությամբ, աշխարհում ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց թիվը հասել է մոտ 33 միլիոն: 1981-ից առ այսօր այս համաճարակը խլել է ավելի քան 25 միլիոն մարդու կյանք: Աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ամբողջական բուժում կամ պատվաստանյութ դեռեւս չկա:
Հայաստանում այսօր հաշվարկված է ՄԻԱՎ-ով ապրող 2500 մարդ: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տվյալներով` այս տարվա 11 ամիսների ընթացքում մինչեւ դեկտեմբերի 1-ը Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 165 նոր հիվանդ է հայտնաբերվել, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմել է 148: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 70 տոկոսից ավելի: Երեխաների մոտ արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 22 դեպք (1.9 տոկոս): Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 261 դեպք: Մահացածների թվում կան 44 կին եւ 5 երեխա: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում՝ 462 դեպք: Վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է, որին հաջորդում են Լոռու եւ Արմավիրի մարզերը: