Տարվա այս եղանակը, նշում են հոգեբանները, հիմնականում սիրում են այն մարդիկ, որոնք ծնվել են դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին, քանի որ ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես հարմարված են ձմռան բոլոր պայմաններին:
20-ամյա Լուսինեն ծնվել է հունվար ամսին, սիրում է ձմեռը, սակայն ավելի շատ ջերմության կողմնակից է, այդ պատճառով էլ ձմռան հետ կապված իր զգացողություններն ավելի շատ կապում է տոների` հատկապես Ամանորի ու իր ծննդյան օրվա հետ: Նաեւ ուրախանում է, երբ ձյուն է գալիս խոշոր փաթիլներով:
Հոգեբան Ռուբեն Պողոսյանն ասում է, որ ձմռանը ծնված մարդիկ տարվա այդ եղանակին քիչ են մրսում, իրենց լավ են զգում, լավ մարսողություն ունեն, քանի որ օրգանիզմը ի սկզբանե հարմարվել է ձմեռային պայմաններին:
«Ձմռանը ծնված մարդիկ շատ են սիրում ձմեռը, նրանք շատ ավելի հարմարված են ցուրտ ձմռան պայմաններին: Քանի որ նրանք այդ ժամանակ են ծնվել, բնականաբար, ամբողջ այդ ռեսուրսները կյանքի են կոչվել հենց այստեղ պաշտպանվելու եւ հարմարվելու: Այստեղից էլ գալիս է ամբողջ հոգեբանությունը», - ասում է հոգեբանը:
Ամռանը ծնված Մարիամը ձմեռն առաջին հերթին ասոցացնում է ձյան հետ: Սիրում է շնորհավորել առաջին ձյան կապակցությամբ պատահական անցորդների, անծանոթ մարդկանց, դեպքերից մեկի ժամանակ նույնիսկ ընկերացել է նրանցից մեկի հետ:
«Մի աղջկա պատահաբար շնորհավորել եմ, հետո այնպես ստացվեց` մի ուրիշ աղջկա հետ ծանոթացա, լրիվ պատահաբար, պարզվեց, որ մենք ապրում ենք նույն թաղամասում, ինձ հրավիրեց իրենց տուն: Գնացի: Ուսանողներ էին, վարձով էին ապրում: Պարզվեց, որ այնտեղ բնակվողներից մեկը այն աղջիկն է, ում առաջին ձյունը ես շնորհավորել էի: Լրիվ մոռացել էի, դեմքը չէի հիշում, իսկ ինքը հիշել էր ինձ», - պատմում է Մարիամը:
Հոգեբանի խոսքերով` ձմռան ամենաիսկական խորհրդանիշը ձյունն է. ցուրտը ամենեւին խորհրդանիշ չէ, քանի որ կարող է ի հայտ գալ տարվա տարբեր եղանակներին:
Հայ երիտասարդների մեջ տարբեր կարծիքներ կան. եթե ձմեռ չեն սիրում, ապա հիմնականում` ցուրտ եղանակի ու ծանր սոցիալական պայմանների պատճառով:
Հոգեբանն ասում է` եթե երիտասարդները տխրում են, մելամաղձոտ երաժշտություն են լսում ձմռան օրերին, հոգ չէ, թող տվյալ անձը ունկնդրի իր ներսը, ճանաչի ինքն իրեն: Տխրությունը միշտ անհրաժեշտ է, որպեսզի դրան հաջորդող ուրախությունը տարբերակվի ու ընդունվի, իսկ ձմռանը մարդուն հատուկ է միայնակության զգացողությունը: Ձմռան օրերին սերը, որպես կանոն, հետաձգված է լավ ժամանակների համար:
«Ձմռանը մարդուն հատուկ է միայնության զգացողությունը: Սիրո զգացմունքը հետաձգված երեւույթ է: Շատ հաճախ, երբ հայտնաբերում ենք մեր մեջ այդ զգացմունքը, որ մեզ տակնուվրա է անում, սպասում, հետաձգում ենք այն, որպեսզի գան լավ ժամանակները, որ կարողանանք սիրելուն պատրաստ լինել», - ասում է Պողոսյանը:
Երիտասարդների մեջ տարածված է նաեւ տխրությունն ուրախությամբ փոխարինելու տարբերակը: Ոմանց կարծիքով լավ ընկերները, ջերմ շրջապատն ու սիրելի մարդիկ օգնում են դիմակայել ձմռան ցրտերին: