Իսկ ո՞րն է բնապահպանների ստույգ բողոքը կապված օրենքի մեջ փոփոխությունների հետ ու ի՞նչ մտահոգություններ ունեն բնապահպանները: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ, բնապահպան Արման Վերմիշյանը եւս մեկ անգամ թվարկել չի զլանում, նշում է, որ ցանկացած օրենք պետք է ծառայի իր նպատակին, իսկ որ այս օրենքը նպատակին չի ծառայելու, Արմեն Վերմիշյանը կասկած չունի:
«Ամեն մի օրենք պետք է ունենա իր հիմքերը. ինչպես է արվում փորձաքննությունը: Այս օրենքում միայն այն է, թե ինչ պետք է ներկայացնի. էնտեղ գրված են ինչ փաստաթղթեր ու էսպես թռուցիկ գրված է ինչ հետազոտություններ, բայց ինչպե՞ս է արվում գնահատումը, ինպե՞ս է կատարվում փորձաքննությունը, էս տարբերությունն էլ պետք է հստակ հասկացվի», - նշում է Վերմիշյանը:
Վերմիշյանը նաեւ ասում է, որ այս օրենքը հիմնարար օրենք է, ու այս կետի հետ կապված թերացումները հետագայում բերելու են բնապահպանական մի շարք խնդիրների:
«Սկզբնական շրջանում չի կարելի բիզնեսմենին ասել` գնա էս, էս ծախսերն արա, հետո արի ես կտեսնեմ, փորձաքննություն կանցնեմ, թե չէ: Թռչկանի օրինակը պարզ օրինակ է: Մարդը գնաց լիքը ծախս արեց, վերջում ասացինք` չէք կառուցելու: Բարեխիղճ գործարարների համար սա շատ վտանգավոր կետ է», - նշում է Վերմիշյանը:
Վերմիշյանի կարծիքով, օրենքի նման փոփոխությունները նաեւ մեծացնում են դաշտում կոոռուպցիոն ռիսկերը: Սակայն բնապահպանության նախարարությունը նշում է, որ այս կազմակերպության կողմից որեւէ գրավոր առաջարկ նախկինում չի ստացել:
Բնապահպան Լեւոն Գալստյանը հակադարձում է. - «Մեր նախաձեռնությունը առաջարկներ չի ներկայացրել, որովհետեւ մեր առաջարկը եղել է միակը. օրենքը հետ կանչել, նոր մենք կներկայացնենք առաջարկը, որովհետեւ մենք ունենք մոտ 60 առաջարկ, որը 5,10 օրում հնարավոր չէ քննարկել: Երկրորդը, երբ ես որպես սովորական քաղաքացի նայում եմ այդ օրենքին, հասկանում եմ մի բան, որ ինչքան էլ մենք լսում անենք, չանենք, ի վերջո, եթե փորձաքննական եզրակացություն տվողը որոշի դրական եզրակացություն տալ, կտա»:
Լեւոն Գալստյանը վստահ է, որ Ազգային ժողովում շատերը օրենքի նախագծին ծանոթ էլ չեն ու չեն էլ կարդացել, այլապես օրենքը 63 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ չէր անցնի:
Գալստյանը վստահ է վերեւներն ասում են` խորհրդարանում ընդունում են. - «Դրա համար մենք դիմում ենք վերեւին ու հանդիպում ենք պահանջում, որպեսզի մենք հասկանանք, թե ուր ենք գնում, այսինքն մենք մեր սերունդների համար ինչ-որ բան ուզում ենք թողնել էս երկրում, թե բերեք բոլոր հանքերը, որ կան, թեկուզ են ամենափոքրը, որ 5 տոննա մոլիբդեն էլ կա հանքի մեջ, դա էլ լրիվ օգտագործենք, ամեն ինչ էս 10 տարում ուտենք-պրծնենք, հետո իմ թոռները գան նայեն ինչ պետք է անեն էս երկրում, իսկ դուք ասում եք լսումների գնացեք, ո՞ր լսումներին գնանք, ո՞ր հանքի լսումներին հասցնենք գնանք: Տպավորություն է իմ մոտ, որ ուզում ենք ինչ կա-չկա էս երկրի ընդդերքից հանենք ու իրար մեջ մաս-մաս անենք»:
Ի պատասխան բնապահպանների հնչեցրած կարծիքին, թե տպավորություն է, որ օրենքը մշակվել է ոչ մասնագետների կողմից, բնապահպանական փորձաքննություն պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր մասնագետ Ազգանուշ Դռնոյանը նշում է, որ կարծիքի հետ համաձայն չէ:
«Իրենց բոլոր դիտողությունները հաշվի ենք առել եւ հենց նախաբանում մենք լրացրել ենք օրեքը, տվել ենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում բացատրությունը, հաշվետվության բացատրությունը, պետական փորձաքննությունը ինչ է, եւ ոչ միայն նախնական հոդվածում ենք հաշվի առել, այլ հաշվի ենք առել, պարզեցրել ենք ընթացակարգը հիմնական փուլի հոդվածում, որտեղ հստակ գրել ենք ինչ է ՇՄԱԳ-ը, ում կողմից է իրականացվում, ինչն է ենթարկվում փորձաքննության, ոնց է իրականացվում փորձաքննությունը, փորձաքննության փուլերը: Ես համաձայն եմ` մի քիչ խճճված էր ներկայացված եւ այդ պարզությունները վերամշակված տարբերակում արդեն ներկայացրել ենք», - նշում է Դռնոյանը:
Նա հավելեց, թե օրենքը դեռ փոփոխությունների կենթարկի ու հաշվի կառնվեն բնապահպանների բոլոր դիտողությունները: