«Առավոտ»-ը հարցազրույց է վերցրել Հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանից։ Թերթը հարցնում է. - «Պարոն Սահակյան, ՀԱԿ-ը մարզային հանդիպումների ակտիվ փուլում է, իշխանական ճամբարում գերիշխում են արձակուրդային տրամադրությունները. դրանք ադեկվա՞տ են միմյանց»։ Պատասխան. - «Չէի ասի, որ ՀԱԿ-ի կողմից ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում։ Գոնե ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որն ունի մարզային, տարածքային ամբողջական կառույցներ, եւ մենք նման ինֆորմացիա չունենք»։,br>ԼՐԱՑՎԱԾ