«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Զարմանալի ոչինչ չկա, որ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ գրեթե միակարծիք են, թե Հայաստան - Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտության» վերջնահաշիվը ձեւակերպելու է հենց Հայաստանի նախագահը: Նրանց կարծիքով, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որով նա մեկ անգամ եւս հաստատեց միայն բաց սահմանով Թուրքիա մեկնելու իր մտադրությունը, կարող է էական նշանակություն ունենալ այս «ճակատամարտի» ելքի համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, ՀՀ նախագահը հրաժարվի Թուրքիա մեկնելուց, բոլորին էլ պարզ կդառնա, որ թուրքական կողմը չի հարգում առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման իր պարտավորությունը»: ԼՐԱՑՎԱԾ