«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Մեր քաղաքական մշակույթը հիմնված է միմյանց մեղքերը «հիշեցնելու» վրա, որի նպատակը հետեւյալն է. ընդդիմախոսը պետք է սկսվի, ձայնը կտրի` հասկանալով, որ նա խոսելու տեղ ընդհանրապես չունի: Դուք կարծում եք` որեւէ մեկը Հայաստանում դա «գիտակցե՞լ» է: Իհարկե` ոչ: «Հիշեցման օբյեկտները», ի պատասխան, սկսում են սեւ բծեր փնտրել «հիշեցնողների» անցյալում եւ, իհարկե, գտնում են, որովհետեւ ոչ ոք իդեալական չէ: Դրան հետեւում է «պատասխանի պատասխանը», եւ արդյունքում ստացվում է ասիական բազար, որի ականատեսն ենք մենք բոլոր ոլորտներում»: