«Հայոց Աշխարհ» թերթը հետեւյալ հարցն է ուղղում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանին. - «Դուք ասում եք, որ Մինսկի խումբը ճնշումներ է գործադրում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ։ Այդ ճնշումները համարժե՞ք են։ Համանախագահներն ո՞ւմ են փորձում ինչ-որ մոտեցումներ պարտադրել՝ հայերի՞ն, թե՞ ադրբեջանցիներին»։ Կիրակոսյանը պատասխանում է. - «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ճնշումներն ավելի շատ Ադրբեջանի նկատմամբ են, քան Հայաստանի։ Բայց դա միայն ժամանակավոր երեւույթ է։ Բանն այն է, որ Հայաստանն ընկալվում է որպես թույլ կողմ՝ սա է ամենավտանգավորը։ Հայաստանի եւ Ղարաբաղի համար իրական սպառնալիքը ռուսական քաղաքականության վեկտորի հնարավոր փոփոխությունն է հօգուտ Ադրբեջանի։ Հայաստանը եւ Ղարաբաղը սովոր են, որ իրենց նկատմամբ ճնշում գործադրվի ֆրանսիացիների եւ ամերիկացիների կողմից, բայց Ռուսաստանի պարագայում պատրաստ չեն ճնշումների։ Եթե ռուսները “ընկերանան” ադրբեջանցիների հետ՝ հույս ունենալով շահած դուրս գալ Թուրքիայի եւ Ամերիկայի հետ հարաբերություններում, ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում կարող է փոխվել, որովհետեւ հայկական կողմը չունի դրա պատասխանը»։
«Ժամանակ»-ի փոխանցմամբ` օգոստոսի 4-ին ազատ արձակված «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, նա անկողնային վիճակում է, օրվա ընթացքում պարբերաբար ստանում է սիմպտոմատիկ բուժում` ցավազրկողներ: «Փաստաթղթերը ձեւակերպելուց հետո Արման Բաբաջանյանը առաջիկա օրերին կմեկնի արտերկիր` գլխում հայտնաբերված ուռուցքի վիրահատության նպատակով», - գրում է թերթը:
Զարգացնելով լրագրող Արման Բաբաջանյանի ազատ արձակման թեման՝ «Առավոտ»-ի խմբագիրը բխեցնում է. - «Իսկ ի՞նչ է տեղի ունենում այն դեպքերում, երբ քաղաքական գործոնը բացակայում է: Այստեղ, պետք է ենթադրել, աշխատում է կոռուպցիոն գործոնը: Մեր քրեակատարողական հիմնարկներում հաստատ կան հարյուրավոր հասարակությանն անհայտ մարդիկ, որոնց առողջությունը քայքայված է. նրանք անհապաղ բուժօգնության կարիք ունեն, որը նրանց չի տրամադրվում՝ Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծված «անկախ հանձնաժողովի» մեղքով: Կան նաեւ հարյուրավոր դատապարտյալներ, որոնք հասարակության համար վտանգ չեն ներկայացնում, եւ որոնց դիմումները պարբերաբար մերժվում են: Եվ հակառակը՝ «Առավոտ»-ը բազմիցս գրել է այնպիսի դեպքերի մասին, երբ վերոհիշյալ «անկախ հանձնաժողովը» պայմանական վաղաժամկետ ազատություն է շնորհել կատարյալ ռեցիդիվիստների, որոնք քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց մի քանի օր հետո է'լ ավելի սարսափելի հանցանք են գործում: Մի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ այդ հանձնաժողովը անհաջող լուծում է: Իսկ թե ում կարելի է վստահել այդ գործը՝ քննարկելու խնդիր է»:
«Ժամանակ» թերթը տեղեկացնում է, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկ այցելած հասարակական վերահսկողության դիտորդներն արձանգրել են «մի շարք խախտումներ ու հակասանիտարական վիճակ». - «Ըստ դիտորդների հաշվետվության, «Սեւան» քրեակատարողական հիմնարկը ունի մեկ ընդհանուր զուգարան, որը գտնվում է անմխիթար, հակասանիտարական վիճակում: Այն չի ջեռուցվում, ինչի արդյունքում ձմռան ամիսներին կոյուղին սառչում է: Ճաշարանի սանիտարական վիճակը եւս բավարար չէ, չկա օդափոխության համակարգ, տարածքը չի ջեռուցվում: «Սեւան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկվածները պահվում են մեծ սենյակներում՝ յուրաքանչյուրում մի քանի տասնյակ մարդ, ինչը չի համապատասխանում Քրեակատարողական օրենսգրքի պահանջներին: Ձմռանը օգտագործվում են ազատազրկվածների հարազատների բերած էլեկտրական սարքերը, որոնք չեն կարող ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան՝ հաշվի առնելով կացարանների մեծ մակերեսը: Իսկ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի բուժմասն ապահովված չէ անհրաժեշտ բոլոր բուժսարքավորումներով»: Թերթը նշում է, որ այս քրեակատարողական հիմնարկում էին պահվում մի շարք քաղբանտարկյալներ եւ այս պահի դրությամբ այնտեղ են գտնվում մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակից ձերբակալված եւ 6 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀՇ-ի Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանը եւ Տաթեւ Գասպարյանը:
«Կապիտալ» թերթը գրում է. - «ՀՀ կառավարությունը եւ Կենտրոնական բանկը վերջին մեկ ամսում քայլեր են իրականացնում հիպոթեկային եւ անշարժ գույքի շուկան աշխուժացնելու ուղղությամբ: Կառուցապատող հինգ ընկերություն ստացել է պետական երաշխիք, ռուսական վարկից12 մլրդ դրամ կամ մոտ 33 մլն դոլար ուղղվել է հիպոթեկային վարկավորմանը ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակի» միջոցով: Հուլիսի 10-ից գործում է Կենտրոնական բանկի ստեղծած «Ազգային հիպոթեկային հիմնադրամը»՝ 5 մլրդ դրամ կապիտալով: Սակայն ասել, որ շուկայում սպասողական տրամադրությունները վերացել են, ճիշտ չի լինի: Ոլորտի հետ սերտ առնչություն ունեցող փորձագետները նույնպես խուսափում են գնահատականներ տալուց՝ նշելով, որ դեռ ժամանակ է պետք, որ ձեռնարկված միջոցառումնների արդյունքները երեւան: Իրավիճակը հետեւյալն է. անշարժ գույքի գները նախորդ տարվա վերջի համեմատ նվազել են 20-40%-ով եւ կայունացել: Սակայն շուկայում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում «դեմպինգային» գործարքներ, քանի որ ներկա շուկայական գներով բնակարան վաճառելու համար զգալի ժամանակ է հարկավոր: Այսինքն՝ շուկայում առկա է տատանումների մեծ պոտենցիալ, թեեւ, ըստ անշարժ գույքի գործակալությունների նախնական տվյալների, օգոստոսին նկատվում է գործարքների ոչ մեծ աճ»: