«Իրավունքը de facto»-ն, անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման գործընթացին եւ դատողություններ անելով, մասնավորապես, Մադրիդյան սկզբունքների շուրջ, գրում է. - «Իհարկե, Հայաստանի Հանրապետության նախագահը մինչեւ այսօր ստորագրել է այն ամենը, ինչ իրեն առաջարկվել է, բայց այս վերջինը նա պարզապես չի անի, եթե ռեալ կորստի դեմ ստանա ոչ թե ռեալ ձեռքբերում, այլ անորոշ երաշխիք: Ու որեւէ դարակազմիկ կամ ճակատագրական նշանակություն ո’չ իսպանական Մադրիդը, ո’չ իտալական Ակվիլան իրականում հայ ժողովրդի կյանքում չեն ունենա: Աշխարհի ոչ մի մայրաքաղաք կամ քաղաք չի կարող որոշել այն, ինչ պիտի որոշվի Երեւանում` Ստեփանակերտի միջով անցնելով»: ԼՐԱՑՎԱԾ