Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, 2018 թվականին Լոռու մարզում գրանցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության 70 դեպք, մինչդեռ 2017-ին՝ ընդամենը 3։
Տեղամասերի մոտ հսկում են ոստիկանները, մարդկանց և մեքենաների կուտակումներ չեն նկատվում:
Քարոզարշավի վերջին օրը որոշ քաղաքական ուժեր Վանաձոր էին այցելել ոչ թե քարոզարշավ իրականացնելու, այլ 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար:
Կուսակցությունը այսօր քարոզարշավ իրականացրեց Վանաձորում, Սպիտակում և Ապարանում:
Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մի խումբ ալավերդցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե համայնքների խոշորացման գործընթացը շարունակվելու է խորհրդարանական ընտրություններից հետո:
Ստեփանավանի տարածաշրջանի շուրջ 950 բնակիչներ ընդգրկված են եղել նպաստառուների ցուցակում՝ իրենք էլ այդ մասին չիմանալով:
Այդուհանդերձ՝ թե՛ մարզպետ Մարգարյանը, թե՛ մարզպետի տեղակալ Ղուկասյանը վստահեցնում են, որ իրենց հարաբերությունները լարված չեն:
Պյոտր Սվիտալսկին հավատացած է՝ Հայաստանում ծանր քաղաքական ճգնաժամն իր լուծումը գտավ սահմանադրական, օրինական և խաղաղ ճանապարհներով, ինչն առաջին հերթին ՀՀ բնակչության և քաղաքական էլիտայի մեծագույն ձեռքբերումներից էր:
Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչները, ովքեր տարիներ շարունակ աշխատում են «Աշտարակ կաթ» ընկերության հետ, այսօր ընկերության առջև հստակ պայման դրեցին. կամ ընկերությունը իրենցից 1լ կաթը կգնի նվազագույնը 160 դրամով, կամ իրենք այլևս չեն աշխատի «Աշտարակ կաթի» հետ:
Լոռու մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր մոտ կես ժամ փակ պահեցին Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհը՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով կաթի մթերման ցածր գներից:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել նոր կառավարության ձևավորումից հետո։
Բեռնել ավելին