Մատչելիության հղումներ

«Կիրառել եմ 0 վարչական ռեսուրս». Լոռու մարզպետը քվեարկել է «հանուն հեղափոխության հաղթանակի»


Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը քններակել է հանուն հզոր պետության, հանուն հզոր ապագայի։

«Հանուն երջանիկ անհատի, հոգատար հանրության, հանուն հեղափոխության հաղթանակի, հանուն հեղափոխության արժեքների պահպանման, պետք է ծառայեմ Հայաստանի Հանրապետությանն», - ասաց Ղուկասյանը։

Դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում, որ վարչական ռեսուրս է կիրառվել, Լոռու մարզպետը պատասխանեց. - «Իմ կողքին չի կարող լինել քրեական որևէ չգիտեմ ինչ, և ես կիրառել եմ 0 վարչական ռեսուրս»։

Լրագրողի հարցին, թե ժողովրդի շրջանում կա՞ վախի մթնոլորտ, ինչպես Հանրապետական կուսակցությունն է պնդում, Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց. - «Իրականում, քանի որ Հանրապետական կուսակցությունը չի կարողանում կիրառել իր մեթոդները, հավանաբար դա նկատի ունի, որ ինչ-որ բան այն չէ, բայց շատ լավ է, որ Հանրապետական կուսակցությունը չի կարողացել իր հին մեթոդներից որևէ մեկն այս ընտրություններին կիրառել։ Ես բավականին շատ ինֆորմացիա ունեմ իրենց գործելաոճի հետ կապված, սակայն այս անգամ դա չի ստացվել իրենց մոտ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG