Հիշատակի միջոցառման մասնակիցները քարեր և շշեր են նետել Սերբիայի վարչապետի ուղղությամբ: Նա ստիպված է եղել փախչել, իսկ սերբական պատվիրակության անդամները՝ թաքնվել իրենց մեքենաներում:
Այսօր Տրանսպորտի և կապի նախարարության հայտարարած միջքաղաքային և գյուղական մի քանի երթուղիների համար մրցույթը անցավ առանց մրցակցության:
«Խոսել կարծրատիպերի, տարբեր մշակույթների եւ մշակութային բազմազանության մասին». ըստ երեկ աղմուկ բարձրացրած բազմազանության օրվան նվիրված շքերթի մասնակիցների սրանք էին շքերթի նպատակները:
Մասնագետները պնդում են, որ այդ տարածքում կան Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բույսեր եւ կենդանիներ։
30 գործատուներ այսօր ներկայացնում էին իրենց ընկերությունները եւ աշխատատեղերի առաջարկները:
Ընտանեկան հոգեբանին զույգերը դիմում են տարբեր հարցերով՝ ամուսնական դավաճանությունից մինչեւ անուշադրության խնդիրներով:
Մայիսի 8-ի վաղ առավոտյան պայթեցված DIY ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան (Ծոմակ) մեզ հետ զրույցում նշեց, որ մինչեւ ակումբը պայթեցնելը իր նկատմամբ սպառնալիքներ են հնչել նույն մարդկանց կողմից:
Մարիամը եւ Ռոբերտը ավագ դպրոցի աշակերտներ են: Երկուսն էլ Եվրոպայի օրվա կապակցությամբ նկարահանել են մեկ րոպեանոց տեսահոլովակներ, որտեղ փորձել են ցույց տալ իրենց պատկերացումները Եվրոպայի եւ եվրոպական արժեքների վերաբերյալ:
Այս տարի ՏՀՏ ոլորտում անցկացվող «Երեւակայության գավաթ Հայաստան-2012» մրցույթում հաղթեց մի նախագիծ, որը իրենից ներկայացնում էր ջրի մաքրությունը ստուգող սարք, որը գործում է բջջային հեռախոսի հետ համադրության միջոցով:
Դիտորդների գնահատականներին երկուշաբթի երեկոյան արձագանքեց ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները թերեւս առաջինն էին, որոնց նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն կար հենց ցանցային ակտիվիստների կողմից:
Այսօր կայացավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, բարերար Նարեկ Հարթունյանի գործով դատական նիստը:
Վիրտուալի ու իրականի, նոր գաղափարների ու սարքերի միահյուսում՝ առաջատար տեխնոլոգիաների միջոցով: ՏՀՏ ոլորտի մասնագետներն ու ուսանողներն այսօր մրցում էին «Երեւակայության գավաթ Հայաստան 2012» նորարար գաղափարների մրցույթում:
Կոնդը Երեւանի ամենահին թաղամասերից է։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» նշանակում է բոլորակ բլուր։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում յուրաքանչյուր կին ունենում է միջինը 1.7 երեխա, ինչը շատ ավելի ցածր է, քան անհրաժեշտ է բնակչության վերարտադրողականությունն ապահովելու համար:
Ուսանողները պահանջում են Սուրեն Զոլյանին վերանշանակել ռեկտորի պաշտոնում:
«Սրբապատկերը չպետք է նման լինի որեւէ աշխարհիկ պատկերի, քանի որ կամուրջ է, որը մեզ կապում է հոգեւորին», - ասաց Դավիթ սարկավագ Չետինքայան: - Մեր սրբապատկերները միշտ շատ պայծառ են, պատկերվածների դեմքերի մեջ միշտ աստվածային սերը կարողանում ես զգալ»:
Ամերիկացի լրագրող, խմբագիր Ուենդի Նորիսը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ առցանց լրատվամիջոցների առավելությունը ավանդականի նկատմամբ տեղեկատվության մատուցման մեծ արագությունն է:
Երբ այսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանում էր Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ուսանողների հարցերին, լուր տարածվեց, որ բուհի ուսանողներից մեկին տարել են ոստիկանական բաժանմունք:
Բեռնել ավելին