Մատչելիության հղումներ

Երիտասարդները աշխատանք էին փնտրում «Կարիերայի օրվա» ընթացքում


30 գործատուներ այսօր ներկայացնում էին իրենց ընկերությունները եւ աշխատատեղերի առաջարկները:

Ոմանք առաջարկում էին կես դրույքով աշխատանք, ոմանք պրակտիկա եւ խոստանում էին իրենց պահանջներին համապատասխանող ուսանողներին աշխատանքի ընդունել:

Կարիերայի օրվա շրջանակներում Դավիթը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ուսանողներ, փորձում էին իրենց համար համապատասխան աշխատանք գտնել: Այժմ սովորում է մագիստրատուրայի երկրորդ կուրսում, նշում է, որ այսօր ուսանողի համար աշխատանք գտնելը հեշտ չէ. պահանջում են անգլերենի իմացություն եւ հիմնականում աշխատանքային փորձ:

«Միշտ աշխատանքային փորձ են պահանջում, բայց ուսանող եղած ժամանակ մեզ հնարավորություն չի տրվում աշխատել, ասենք, կես դրույքով», - ասաց Դավիթը:

«Ամեն տարի մոտ 20 ուսանող 3-րդ կուրսից կես դրույքով աշխատանքի ենք վերցնում, հիմնականում կես դրույքով, 4-6 ժամ են աշխատում», - ասաց ծրագրավորմամբ զբաղվող մի ընկերության HR մենեջերը:

Ուսանողներից շատերը նշեցին, որ իրենց մեծամասամբ հարմար է կես դրույքով աշխատանքը, սակայն գործատուները դժվարությամբ են համաձայնվում այդպիսի պայմաններով աշխատողների ընդունել:

«Իրենք ավելի հեշտ առաջարկում են, որ հեռակա սովորես, քան կես դրույքով աշխատանքի կընդունեն», - ասաց Լիլիթը:

«Աշխատաշուկայի զարգացաման համար շատ կարեւոր է, որ ուսանողները հնարավորություն ունենան պրակտիկա անցնելու, որը իրենց կպատրաստի հետագա աշխատանքին», - ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիման:
please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG