Մատչելիության հղումներ

Ընտանեկան հոգեբանը Հայաստանում պահանջված չէ


Ընտանեկան հոգեբանին զույգերը դիմում են տարբեր հարցերով՝ ամուսնական դավաճանությունից մինչեւ անուշադրության խնդիրներով:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի հոգեթերապևտ Նվարդ Խանամիրյանը ընտանեկան հոգեթերապիայով զբաղվում է 2002 թվականից: Աշխատում է զույգերի հետ, ովքեր ուզում են լավացնել հարաբերությունները կամ բաժանվել այնպես, որ իրար ցավ չպատճառեն:

Նրա խոսքով, խնդիրները տարբեր են ըստ ընտանեկան փուլերի, եթե ընտանիքը նորաստեղծ է ավելի շատ կարեւորվում են սեռական հարաբերությունների եւ կենցաղային հարցերը:

«Միջին փուլերում, երեխայի ծնվելով՝ փոխվում են ամուսին-կին հարաբերությունները: Ավելի մեծ տարիքում մոտենում է միջին տարիքի ճգնաժամը, շատ սրվում են դավաճանության հարցերը», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց Նվարդ Խանամիրյանը:

Փորձեցինք քաղաքացիներից հարցնել, թե ինչ խնդիրներ կարող են ծագել այսօրվա հայ երիտասարդ եւ տարեց զույգերի մոտ: Տարիքով քաղաքացիները, լսելով հարցման թեման, հրաժարվում էին պատասխանել: Երիտասարդները նշում էին ֆինանսական, դաստիարակության եւ դավաճանության խնդիրները:

Հոգեթերապեւտին դիմող զույգերի տարիքը չի անցնում 30-ից: Տարեկան կարող է ընդամենը 3 զույգ դիմել: Նվարդ Խանամիրյանը նշեց, որ մեկ-երկու դեպքերում եղել են տարիքով զույգեր, բայց նրանց դեպքում «զույգը նախընտրում է գումար ծախսել երեխայի հետ կապված հարցեր քննարկելու եւ լուծելու, քան իրենց սեփական խնդիրների համար»:

Ընտանեկան հոգեբանին Հայաստնաում ավելի շատ սկսել են դիմել հատկապես վերջին երկու տարիների ընթացքում: Դիմողները հիմնականում կանայք են:

«Սկեսուրի, ամուսնու հետ հարցերը կարգավորելու համար են դիմում: Գալիս են մենակ, հետո ինչ-որ փուլում կարողանում ենք ներգրավել նաեւ ամուսնուն», - ասաց Նվարդ Խանամիրյանը:

Ըստ վիճակագրության 2000 թվականից հետո ավելացել է ե'ւ ամուսնությունների, ե'ւ ամուսնալուծությունների թիվը` վերջին 3-4 տարիների տվյալներով` 18.000-ից ավելի ամուսնություն, եւ մոտ 3000 ամուսնալուծություն տարեկան կտրվածքով: Բավականաչափ ամուսնալուծություններ գրանցվում են նաեւ ամուսնությունից մի քանի ամիս հետո: Պատճառները տարբեր են, սակայն Նվարդ Խանամիրյանի խոսքով, եղել են դեպքեր, երբ հոգեբանին դիմելուց հետո զույգի մոտ խնդիրները հարթվել են եւ նրանք շարունակել են միասին ապրել:

please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG