Տեսահոլովակում երիտասարդները կարող էին նկարահանել նաեւ իրենց եվրոպացի ընկերներին, կարող էին ներկայացնել զուտ անիմացիոն տարբերակը: Դրանք մեկ րոպեից ավելի տեւողություն չպիտի ունենան, իսկ հաղթողը կորոշվի ժյուրիի կողմից:
«Իմ տեսահոլովակում հանդիպում են եվրոպացին եւ հայը, ձեռքներին թղթապանակ կա, հայի ձեռքի թղթապանակի մեջ Հայաստանի խորհրդանիշներն են՝ Գառնու տաճարը, նուռը, եվրոպացու թղթապանակի մեջ՝ եվրոպական», - ասաց Մարիամը:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ եվրոպական որեւէ երկրում չի եղել, փոխարենը հյուրընկալել է ընկերներին Եվրոպայից, ում ամենից շատ տպավորել էր հայկական հին պատմությունը եւ մշակույթը:
Իսկ եվրոպական երկրներից շատ կցանկանար, որ Հայաստանը փոխառեր միջավայրի մաքրությունը եւ օրենքի նկատմամբ հարգանքը:
«Կապ չունի, թե ինչ գույնի են քո մազերը, թե ինչ տիպի երաժշտություն ես լսում, որքան է քո հասակը կամ Հայաստանից ես, թե Շվեդիայից. կարող եք լավ ընկերներ լինել ամբողջ կյանքում», - ասված է Ռոբերտի տեսահոլովակում:
«Եվրոպայում ինձ գրավում է այն, որ հնությանը վերաբերում են հարգանքով, որ, օրինակ, հին շենքերը չեն քանդում եւ պահպանում են իրենց արժեքները: Կուզեի, որ Հայաստանում էլ այդպես լիներ», - նշեց Ռոբերտը:
1950 թվականի մայիսի 9-ին Եվրամիության հիմնադիրներից մեկը՝ Ռոբերտ Շումանը, ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների եւ զարգացման համար:
Այսօր մայիսի 9-ը նշվում է որպես Եվրոպայի օր, սակայն քանի որ հայերիս համար մայիսի 9-ին տարիներ շարունակ նշվել են բոլորիս հայտնի այլ տոներ, Հայաստանում Եվրոպայի օրը կնշվի մայիսի 12-ին: