Կոնդը եղել է Երեւանի ոչ միայն ամենահին, այլեւ հայաբնակ թաղամասերից մեկը: Այսօր մի խումբ երիտասարդներ հավաքվել էին ծանոթանալու՝ Երեւանի այդ հին պատմական շերտերից մեկին:
«Պատմական շերտ չի նշանակում շենքերը, որոնք անխաթար մնացել են այն ժամանակվանից: Դա շենքերի տեղակայված դիրքն է, դրանց դիրքից ելնելով՝ փողոցների կառուցվածքը, այն, ինչ որ քաղաքաշինարարներն անվանում են քաղաքային հյուսվածք: Ողջ Կոնդի կառուցվածքը գրեթե անփոփոխ հասել է մեզ 18-րդ դարից», - նշեց ճարտարապետ Սեւադա Պետրոսյանը:
Նրա խոսքով, հենց դրանով էլ արժեքավոր է Կոնդ թաղամասը, որ ձեւավորվել է առանց ճարտարապետական նախագծերի, ժամանակի ընթացքում եւ գրեթե առանց փոփոխվելու հասել է մեզ:
Կոնդը Երեւանի պատմական կորիզն է: Նեղլիկ փողոցները, ցածր առաստաղով տները, հին դարպասները եւ փոքրիկ այգիները պահպանել են հին Երեւանի ողջ կոլորիտը:
Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին չնայած ավերվել է 1679 թվականին, բայց վերականգնվել է 1710-ին ժամանակի մեծահարուստ Մելիք Աղամալյանի կողմից:
«Այս հյուրանոցը Աղամալյանների մեծ տունն է եղել, ովքեր 18-րդ դարի Կոնդի ամենահարուստ հայերն էին եւ նրանց տունը հենց այս վայրում էր գտնվում, որը քանդվել է այս հյուրանոցը կառուցելու համար», - պատմում էր ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ ցույց տալով նախկին «Դվին» հյուրանոցը:
Էկո ճարտարապետ Քրիսթի Մըքգուայերը Շոտլանդիայից մեզ հետ զրույցում նշեց. - «Շատ տպավորված եմ, սովորելու շատ բան կա: Կարծում եմ, հրաշալի տեղամաս է եւ ցավալի կլինի, եթե կորչի: Հրաշալի ձեւով պահպանված էին եւ հասկանալի պատմական շերտերը»:
Անցանք նաեւ Կոնդում գտնվող հին պարսկական մզկիթի մոտով, որի գմբեթը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ է քանդվել, իսկ կանգուն մնացած մասում այժմ մարդիկ են բնակվում: Մզկիթը բնակարան դարձրած կոնդեցիներից մեկը նշեց, որ ապրում է այդտեղ 1944 թվականից: Պահպանել էր մզկիթի մի մասի նախնական կառուցվածքը, ճիշտ է` արդեն սենյակի տեսքով:
2006 թվականին Կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային բացառիկ գերակա շահի ենթակա տարածք, որն էլ ձեռք բերած ընկերությունը պայմանագիր կնքեց բնակիչների հետ: Սակայն նոր կառուցվող բնակարանները դեռ անավարտ են: Այդուհանդերձ բազմաթիվ բնակիչներ պատրաստ են իրենց տները փոխանակել ավելի բարեկեցիկ եւ ժամանակակից հարմարություններով բնակարանների հետ: Խնդիր է հատկապես ջրի ոչ մատչելիությունը: Դա, ըստ Սեւադա Պետրոսյանի, կենցաղային խնդիր է եւ կարելի է լուծել: