Այսօր երեկոյան տեղի ունեցած բավական թեժ քննարկումներից հետո, արցախցիները որոշեցին վաղն առավոտյան 10-ին կրկին հավաքվել Ազատամարտիկների փողոցում։
Քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը փակած ցուցարարները չեն ընդունել Արցախի նախագահ Բակո Սահակյանի առաջարկը և շարունակում են փակ պահել փողոցը:
Առաջին Հանրապետության ստեղծման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարություններին այսօր Սարդարապատի հուշահամալիրում մասնակցում էին ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: «Ազատությանը» հաջողվեց հարցեր ուղղել նրանցից ոմանց:
ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանը անցավ բավական հանգիստ մթնոլորտում:
Սակայն, ըստ Նազարյանի, այս հարցի շուրջ խմբակցությունում տարակարծություններ կան։
«Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք՝ ունենալու անկախ դատական համակարգ, և մենք կունենանք անկախ դատական համակարգ», - վստահեցնում է վարչապետը:
Արտահերթ ընտրություններից առաջ, այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգի վերացումից բացի, նոր կառավարությունը ցանկանում է մի շարք տեխնիկական նորամուծություններ տեսնել Ընտրական օրենսգրքում։
Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կառաջադրի միայն այդ հարցով լայն խորհրդակցական գործընթացներ կազմակերպելուց հետո։
Հեղափոխությունից հետո էլ գլխավոր դատախազը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետի հետ և շարունակում է պնդել՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
Բեռնել ավելին