Ծրագրում Հայաստանի անվտանգության ապահովման առաջին գործոն է նշված «Հայոց արդիականացվող բանակը»:
Գործադիրը քննարկում է Կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագիրը։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների մամլո հաղորդագրություններից։
Մակարյանը այսօր լրագրողների հարցերին պատասխանում էր Օշականի ճակատամարտում ընկած ռուս զինվորների հուշակոթողի մոտ։
Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածություն միշտ էլ լինելու է, ասաց մակարյանը։
Այլևս ոչինչ չի կասեցնի ադրբեջանաթուրքական ինտեգրացիոն գործընթացը, ինչն էլ, որ Ռուսաստանը սրա շուրջ անի, ասաց փորձագետը։
«Ազատությունը» զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի հետ։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ սննդամթերքը թանկացել է 13,9 տոկոսով։
Ըստ Դավիթ Բաբայանի, Ադրբեջանի նման գործելաոճը նորություն չէ, հայկական կողմը պետք է պատրաստ լինի դրան, որովհետև սադրանքները շարունակվելու են։
Հայաստանը պատրաստ է բարձրագույն մակարդակում ներգրավվել Ադրբեջանի հետ բանակցություններում և սպասում է կոնկրետ առաջարկների, նշում է Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրել է, որ Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս է անօրինականորեն գտնվում են Հայաստանի տարածքում:
Եթե մի երկիր մերժում է, պարզ է՝ մոնիթորինգը չի արվելու, դա նորմալ է, ամեն երկիր ունի վետոի իրավունք, բայց դա կազատի Նիկոլ Փաշինյանի ձեռքերը՝ գործելու էդ ուղղությամբ, ասաց Գրիգորյանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խուսափեց ըստ էության պատասխանել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի մասին «Ազատության» հարցին:
«Խնդրի կարգավորման հնարավոր ճանապարհ է քաղաքական-դիվանագիտականը, բանակցությունների ճանապարհը, և այդ ներուժը դեռ չի սպառվել», - նաև նշում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Digital transformation-ը տեսնում ենք հենց ընկերությունների արտադրողականության բարձրացման ամենակարևոր կոմպոնենտներից մեկը, ասաց նախարարը։
«Ազատության» զրուցակիցն է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Փաշինյանն այսօր հայտարարեց, թե առաջիկա օրերին զբաղվելու են կառավարության ծրագրի և դրա իրականացման գործողությունների ցանկի հաստատմամբ։
Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով այսօր աշխատանքային այցով Թեհրան է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ներկայացուցիչների տան որոշումը նախևառաջ քաղաքական իմաստ ունի, վստահ է ամերիկահայ գործիչը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ԱՄՆ պետական հարաբերություններում ժամանակին բարձրացվել է հայկական նոր ատոմակայանի կառուցման հարցը, սակայն այն շրջանցվել է հատկապես Հայաստանի կողմից։
Բեռնել ավելին