Առաջիկա տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու տնտեսությունում արտադրողականության աճն ու թվային վերափոխումը, «Ազատության» հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Քերոբյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
Քերոբյան․ - Առաջնային՝ ամենակարևոր ուշադրությունը դարձնելու ենք տնտեսության մեջ արտադրողականության բարձրացմանը, մոդերնիզացիային և թվային վերափոխմանը։ Ըստ էության, թվային վերափոխումը, այսինքն՝ digital transformation-ը տեսնում ենք հենց ընկերությունների արտադրողականության բարձրացման ամենակարևոր կոմպոնենտներից մեկը։ Ի՞նչ է նշանակում digital transformation-ը, ցանկացած ընկերության մեջ պրոցեսների լավարկում և թվայնացում, որի արդյունքում չափից ավելի շատ ձեռքի աշխատանքը, որ որ հիմա կա, կփոխարինվի թվային լուծումներով։ Թվում է թե առաջին հայացքից դա հանգեցնելու է գործազրկության աճին, սակայն իրավիճակը տրամագծորեն հակառակն է․ թվային վերափոխման և արտադրողականության աճին զուգընթաց աճում է տնտեսության մրցունակությունը, որի արդյունքում ստեղծվում են բազմաթիվ նոր աշխատատեղեր և արդյունքում մենք արտադրողականության և մոդերնիզացիայի ու թվային վերափոխման հետ մեկտեղ նաև կստեղծենք շատ աշխատատեղեր։ Սա մեր տնտեսական քաղաքականության անկյունաքարային դրույթն է լինելու և մենք արդեն պատրաստվում ենք դրան՝ մտածելով կառավարության ծրագրեր, որոնք կօգնեն ընկերություններին ձեռք բերել որակյալ խորհրդատվական ծառայություններ առաջնակարգ ընկերությունների կողմից, կամ առաջնակարգ մասնագետների կողմից, ովքեր կօգնեն մոդերնիզացնել իրենց բիզնեսը և բարձրացնել արտադրողականությունը։
«Ազատություն»․ - Այսինքն՝ եթե մենք փորձենք իմի բերել․ կավարությունն ասում է, որ «մտադիր ենք ամբողջովին փոխել Հայաստանի տնտեսական համակարգը, թվային վերափոխում իրականացնել», ինչպես Դուք նշեցիք, և ասում եք, որ »այդ նպատակով տարբեր ծրագրեր ենք մշակելու», ճի՞շտ եմ ես Ձեզ հասկանում։
Քերոբյան․ - Ոչ միայն թվային վերափոխում։ Պետք է նկատի ունենալ, որ ընկերություններում եղած պրոցեսները նախևառաջ պետք է մոդերնիզացվեն, այսինքն՝ շատ պրոցեսներ կան, որ հիմա արդեն նոր ձևերով է պետք անել և դրա արդյունքում մեծացնել արտադրողականությունը։ Ես Ձեզ կարող եմ իմ կայնքից օրինակներ բերել՝ իմ նախկին փորձից, երբ ընդամենը պրոցեսները ճիշտ փոխելով, մենք կարողացել ենք, առանց լուրջ ներդրումների, մեր ընկերության արտադրողականությունը երեք անգամ բարձրացնել։
«Ազատություն»․ - Դուք նկատի ունեք «Մենյու-գրուպ»-ը ։
Քերոբյան․ - «Մենյու»-ում եղել է, բայց «Մենյու»-ում էդքան կտրուկ փոփոխություն չի եղել, բայց «Սթար»-ում գերմանական խորհրդատվական ընկերության հետ խորհրդատվական համատեղ աշխատանքով կարողացել ենք կտրուկ բարձրացնել արտադրողականությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտեր ստորև