Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ից Երևանի հրապարակային դժգոհությունները հիմք են այլ տերություններին դիմելու համար, շեշտեց Գրիգորյանը 


ՀԱՊԿ-ից պաշտոնական Երևանի հրապարակային դժգոհությունները հիմք են ստեղծում, որպեսզի անվտանգության ոլորտում համագործակցության նպատակով Հայաստանը դիմի դաշինքի մաս չհանդիսացող տերություններին, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Ազատություն»․ - Պարոն Գրիգորյան, հուլիսի վերջին, կառավարոոության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, թե կարելի է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն տեղակայելննհայ-ադրբեջանական սահմանին և հավելեց` «ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում, մեզ համար կարող են լինել միջազագյին ընդունելի այլ ֆորմատներ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը», այս հայտարարությունն ի՞նչ է նշանակում և կարո՞ղ է ինչ-որ առումով Զասի այցը կապված լինել նաև այս գաղափարի հետ, այս հայտարարության հետ։

Ստեփան Գրիգորյան․ - Միգուցե, ես կասկած չունեմ, որ Զասի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անպայման էդ հարցը կդնի, քանի որ ՀԱՊԿ-ի շրջանակներում, Դուք գիտեք, կան և՛ խաղաղապահ ուժեր, և՛ ճգնաժամային արձագանքման հետ կապված ուժեր։ Ուրեմն մոնիթորինգը ՀԱՊԿ-ը կարող է անել, դա իր կանոնադրության մեջ ֆիքսված է՝ հնարավորությունը, ինքը կառաջարկի, հիմա ինչ արձագանք կստանա, ժամանակը ցույց կտա, բայց էդ խոսակցությունն, էդ զրույցը, բանակցությունները վարչապետի՝ Զասի հետ կարող է բերի նրան, որ Հայաստանը մյուս քայլով դիմի ԵԱՀԿ-ին։

«Ազատություն»․ - Մանրամասնեք, խնդրում եմ, այսինքն՝ եթե ստանա մերժում ՀԱՊԿ-ի կողմի՞ց։

Ստեփան Գրիգորյան․ - Այո՛, դե պարզ է, Զասը կասի, թե ինչքանով է դա հավանական, քանի որ Զասը որոշողը չէ, ինքը գլխավոր քարտուղարն է ՀԱՊԿ-ի, բայց որոշողները պետություններն են, ու չի բացառվում, որ ինքը կասի Նիկոլ Փաշինյանին՝ «Ձեր առաջարկն ուսումնասիրվեց, ես անցկացրեցի խորհրդակցություններ մյուս երկրների ղեկավարների հետ, կամ արտգործնախարարների հետ, կամ պաշտպանության նախարարների հետ, ասենք, մերժում կա Բելառուսից, կամ մերժում կա Տաջիկստանից», օրինակ եմ ասում։ Դուք գիտեք, եթե մի երկիր մերժում է, պարզ է՝ մոնիթորինգը չի արվելու, դա նորմալ է, ամեն երկիր նաև մենք, ունենք վետոի իրավունք, բայց դա ի՞նչ է նշանակում, դա կազատի Նիկոլ Փաշինյանի ձեռքերը՝ գործելու էդ ուղղությամբ։

Կառավարության հուլիսի 29-ի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանի հետ սահմանային լարվածությունը մեղմելու նպատակով հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, բայց «ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»:

Օգոստոսի 9-ին երկօրյա աշխատանքյաին այցով Երևան ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, և նույն օրը, ընդունելով նրան, Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց, թե «ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին»։

Ստեփան Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG