Մատչելիության հղումներ

Իշխանությունն ամեն ինչ անում է Հայկ Մարությանին իրեն այլընտրանք դարձնելու համար. Նորայր Նորիկյան


«Արդար Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը հնարավորություն է տեսնում հաղթահարել անցողիկ շեմն ու ունենալ ավագանու խմբակցություն քաղաքապետարանում։ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում նա խոսեց իրենց հնարավորությունների մասին, ինչպես նաև մեղադրեց իշխանություններին իրենց այլընտրանք նախկին քաղաքապետ Հայկ Մարությունյանին ներկայացնելու մեջ։

Ստորև ներկայացնում ենք հատված ասուլիսից.

Հարցին, թե լինելով փաստաբան՝ ինչո՞ւ է որոշել դադարեցնել գործունեությունն ու քաղաքապետ դառնալ, Նորայր Նորիկյանը պատասխանեց. - «Նախ քաղաքականությամբ չեմ զբաղվում քաղաքապետ դառնալու համար, քաղաքականությամբ զբաղվելու որոշում կայացրել եմ դեռևս 2020 թվականին, վերջին երեք տարիներին զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, պատասխանատվության զգացումը։

Դա ինձ բերել է մեծ քաղաքականություն»։

Բայց ամենաառանցքայինն, ըստ նրա, այն է, որ 18 թվականի հեղափոխությունից հետո կար սպասելիք, որ արդարության ճգնաժամը կհաղթահարվի, որ կլինի իրավունքի գերակայության հիման վրա իրավունքի պետություն, սակայն վերջին տարիների զարգացումները բերել են տապալված քաղաքականության։

«Ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետ դառնալու իրողությունը պայմանավորված է նրանով, որ Երևանի քաղաքապետը չափազանց կարևոր պաշտոնյա է, նա երկրի փոքր վարչապետն է՝ պատկերավոր ասված», - նկատեց նա։

Օգտատերերը հետաքրքրվել էին՝ ի՞նչ հույսով է մասնակցում ընտրապայքարին, քաղաքապետի թեկնածուն ասաց. - «Քաղաքական շուկան վերջին տարիներին այնպես է դրսևորվել, որ պահանջարկ են վայելում քաղաքական բովանդակություն ու միտք չունեցող որոշ երևույթներ, որոնք հանգամանքների ու գործող իշխանության «աջակցությամբ» եկել են առաջին պլան ու փորձում են դիտարկվել որպես իշխանության համար մրցակից։

<> Գործող իշխանությունն ամեն ինչ անում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին իրենց իշխանությանն այլընտրանք դարձնելու համար, սա ինձ համար շշմեցուցիչ է։ Սա քաղաքական աղետ է»։

Ըստ նրա՝ ցանկացած իշխանության իրական այլընտրանքը երկրի հաջորդ ընդդիմությունն է։ Նորիկյանը հարց է ուղղում վարչապետին՝ սա ի՞նչ ուղերձ է իշխանության կողմից։

«Արդար Հայաստան» կուսակցությունը, Նորիկյանի պնդմամբ, ոչ մի դեպքում չի միանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, եթե հաղթահարի անցողիկ շեմը, ինչպես նաև այն ուժերին, որոնք այսօրվա «ողբերգական Հայաստանի ճարտարապետներն են կամ համագործակցում են այսօրվա իշխանությունների հետ»։

«Մենք հնարավորությոն տեսնում ենք անցողիկ շեմը հաղթահարել և ունենալ խմբակցություն», - նշեց նա։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG