Ծրագրի գլխավոր համակարգող Կառլոս Մաչադոն «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում «Էռազմուս Մունդուս» ծրագրի մասին ասաց. - ««Էրազմուս Մունդուսը» ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում իրականացվող ծրագիր է, որը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ, եւ որի նպատակն է խթանել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցությունը: Այս կերպ ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել ակադեմիական գիտելիքներ արտերկրում որոշակի ժամանակահատվածում»:
Ծրագրի նպատակն է ընդլայնել ուսանողների, դասախոսների եւ հետազոտողների փոխանակումները, եւ աջակցել շարժունությանը հատկապես ոչ ԵՄ անդամ երկրներից դեպի ԵՄ անդամ երկրներ:
Գերմանիայի Գեորգ-Ավգուստ համալսարանն է իրականացնում ծրագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մասնակից երկրներն են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Ծրագիրը գործում է 2011 թվականի հուլիսի 15-ից ու կշարունակվի մինչեւ 2015 թվականի հուլիսի 14-ը: Դիմումները ընդունվելու են սույն թվականի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2012-ի մարտի 15-ը: Դիմորդները կարող են լրացնել իրենց հայտերը www.alkaris.eu կայքում:
«Ծրագիրը առաջին անգամ ի հայտ եկավ 2011-ի հուլիսին: Մինչեւ ապրիլի վերջ կհայտարարենք արդյունքներն ու ընտրված ուսանողները կսկսեն նոր` 2012-2013 ուսումնական տարին այս ծրագրի շրջանակներում», - նշում է Կառլոս Մաչադոն: