Մինչեւ 1.5 տարեկանը երեխան նորմալ զարգացում է ունեցել: 1.5 տարեկանից երեխան դադարել է անգամ հնչյուններ արտաբերել ու քայլել: Ներկայանալ չցանկացող զրուցակիցս նշում է, որ ոչ մի բժիշկ չի կարողացել բացատրել, թե ինչ է կատարվում երեխայի հետ: Ծնողները չէին էլ կարող գուշակել, որ երեխան վարակվել է անբուժելի հիվանդությամբ` ՁԻԱՀ-ով:
Երեխայի մոտ վարակը հայտնաբերելուց հետո պարզվել է, որ ամուսիններն ապրում են ՁԻԱՀ-ով, ինչի մասին իրենք էլ տեղյակ չեն եղել: Փաստորեն ամուսնանալուց հետո կինը վարակվել էր ամուսնուց, հետո այն երեխային է փոխանցվել կրծքի կաթի միջոցով: Երեխայի կորստից հետո, հուզական գերլարված վիճակը նպաստել է հիվանդության սրմանը ու նա 13 օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում:
Ուժերը վերականգնելուց հետո նա սկսել է պայքարել եւ հիմա արդեն պատրաստվում է առողջ երեխա ունենալ: Մասնագետները պնդում են, որ, եթե հղիության ողջ ընթացքում ՁԻԱՀ-ով ապրող կինը լինի բժշկի խիստ հսկողության տակ` կարող է առողջ երեխա ունենալ, սակայն նրանց խստիվ արգելվում է կրծքով կերակրել երեխաներին: Առավոտյան մեկ բաժակ թարմ հյութի փոխարեն զրուցակիցս արդեն 5 տարի շարունակ նախ շտապում է դեղահաբերը ընդունել:
ՁԻԱՀ-ով ապրող մեր զրուցակիցն այժմ աշխատում է հասարակական կազմակերպություններից մեկում եւ օգնում ՄԻԱՎ-ով ապրող երեխաներին ու մեծահասակներին: Վերարժեվորելով կյանքը` նա արդեն սերտել է սեփական իրավունքներն ու չի հանդուրժում իր նկատմամբ որեւէ խտրական վերաբերմունք:
Զրուցակիցս կոչ է անում երիտասարդ զույգերին պարտադիր բժշկական հետազոտություն անցնել նախքան ամուսնանալը եւ խնդրում հիմնականում կանանց` հետեւել սեփական առողջությանը:
Մասնագետները պնդում են, որ ՁԻԱՀ-ը փոխանցվում է սեռական ճանապարհով, ներարկային միջոցներով, արյամբ եւ կրծքի կաթով: Չի փոխանցվում, համբուրվելիս, նույն բաժակով օգվելիս, նույն լողավազանում լողալիս, գրկախառնվելիս, հազալիս, փռշտալիս, մոծակի խայթոցից եւ այլն:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ հանրապետությունում այսօր հաշվառված է ՄԻԱՎ-ով ապրող 2500 մարդ: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տվյալներով` այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 165 նոր հիվանդ է հայտնաբերվել, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմել է 148: