Մատչելիության հղումներ

«Առողջ հայրեր». մրցույթ 5 մարզաձեւերում


«Առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսով հայ հայրերը հրավիրվում են մասնակցելու 5 մարզաձեւից բաղկացած յուրահատուկ մրցության, որը կանցկացվի ամիսը մեկ անգամ` շաբաթ կամ կիրակի օրերին:

Առաջին միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ընձեռվեց նաեւ ապագա հայրերին: Միջոցառման կազմակերպիչներից Հայկ Վարդանյանը նշում է, որ ծրագրում են ավելացնել մարզաձեւերը, որպեսզի մասնակիցները ունենան ընտրության հնարավորություն:

«Վազք, ձգողական վարժություն շվեդական պատի վրա, շախմատ, 16 կգ կշռող կշռաքարի բարձրացում եւ բազկամարտ մարզաձեւերում մրցում էին 14 մասնակիցներ, որոնց թվում ամենատարեց մասնակիցը 53-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն էր, ով կշռում է 125 կգ», - ասաց Վարդանյանը:

Հայկ Վարդանյանը նշեց, որ ծրագրում են նախաձեռնել նման միջոցառում մայրերի եւ ապագա մայրերի համար:

«Մասնակցության մուտքն ազատ է, կարեւոր է միայն ունենալ սպորտով զբաղվելու ցանկություն», - ասաց նա:

Հայրերին եւ ապագա հայրերին մրցության ընթացքում ոգեւորելու էին եկել ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները:

«Առողջ հայրեր» նախաձեռնության մասին կազմակերպիչները տեղեկությունները տարածել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով:

Մասնակիցները նշում են, որ այս միջոցառումը կնպաստի, որ մարդկանց մոտ մեծանա, կամ գոնե չնվազի սպորտով զբաղվելու ցանկությունը:

please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG