«Ժողովուրդ»-ը գրում է. - «Այսօր, որքան էլ պարադոքսալ թվա, իշխանությունն ավելի բաց է սկսել խաղալ, քան ընդդիմությունը։ Եվ այստեղ միգուցե նաեւ առկա են բավական խորը հիմքեր։ Խնդիրն այն է, որ իշխանությունները հասկացան` որպես քաղաքական ուժ ընդդիմության մասսայականության բուն պատճառը ոչ այնքան հանրությանը ընդդիմադիրների առաջարկներն են ու տեսակը, որքան իշխանությունների փակ համակարգը։ Բավական էր այդ համակարգը իհարկե` ոչ ամբողջությամբ, բայց նկատելիորեն բացել, եւ ընդդիմությունը հայտնվեց գրեթե մերկացած վիճակում, ու այդ մերկությունը ծածկելու համար ինքը սկսեց դիմել արդեն փակ տեխնոլոգիաների»։