«Ժամանակ»-ը գրում է. - «Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը սպասում են։ Նրանց սպասումը, լրագրողներից ու սեփական համակիրներից բացի, երեւի ոչ ոքի այլեւս չի հետաքրքրում, սակայն, միեւնույն ժամանակ, նրանք իրենց սպասման մեջ բոլոր ռեսուրսները կենտրոնացրել են, իրենց սպասելուց բացի, այլ բան հասարակությանը թույլ չտալու համար։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ որեւէ կողմ հասարակությանը հստակ չի կարողանում պատասխանել նաեւ, թե ինչին են սպասում։ Մյուս կողմից, ամենայն հավանականությամբ, իրենք էլ չգիտեն, թե ինչին»։