«Բրյուսելում արած իր հայտնի հայտարարությամբ, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում», Գագիկ Ծառուկյանն ըստ էության այրեց կամուրջները», - գրում է «Ժողովուրդ»-ը` ընդգծելով. - «Խնդիրը, սակայն, ոչ թե հայտարարության բովանդակությունն է, այլ դրա հեղինակի ինքնությունը։ Ընդ որում, ոչ միայն Ծառուկյանի բազմաթիվ ապօրինի բիզնեսների, կոռուպցիոն գործարքների արդյունքում կուտակած հարստության, այլեւ ոչ վաղ անցյալում ներկայիս կոռումպացված իշխանության ազդեցիկ մասը լինելու առումով»։